Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հասցնելու ճիշտ այն կետին, որ հարկավոր էր այծը հետ տալու համար։ Եվ ոչխարներն էլ այծի հետևից գլուխները դարձրին դեպի արևմուտք։

— Մուրո, իսկ ի՞նչ պատահեց Լենինին հետո,— անհամբեր հարցրի ես։

— Զրուց չխլսավ դհա, կեցի…— Եվ շարունակեց։

«Թագավորին որ զարկեց, հարուստ չխլսավ։ Որ փախավ, որ լե ահուց մահացավ։ Մնաց մի հարուստ մարդ։ Զօր նստեց միտք արավ, գիշեր չուրի լուս միտք արավ, թե հնարքով Լենին ջնջի հողի երեսից։ Վերջը հնարք գտավ։ Կանչեց մի աղջիկ, ասավ՝ աղջիկ, ոսկի կուզե՞ս, ասավ՝ կուզեմ։ Աղջիկ էլավ գնաց Լենինի դռան մոտ կեցավ։ Պահապաններ ելան հարցրին՝ 10 աղջիկ, դու վի՞ր ես. ասավ՝ չլուտի աղջիկ եմ, Լենին իկա խնդիր ունեմ։ Լենին ելավ դուս, ֆայտոն նստավ։ Ֆայտոն նստեր էր, չէր նստեր էր, աղջիկ էզարկ Լենին ասավ՝ դրան մի սպանեք, իմացեք, թե ո՞վ ճամփեց։ Իմացան, որ էն հարուստ ճամփեց, հարուստի փոր֊փսոր լե տրորին, էղավ հավսար։ «Մի քանի վախտ անց Լենին հիվնդցավ։ Որ հիվնդցավ, կանչեց իր ընկերներ, իր կնիկ, իր զորք, ասավ՝ ընկերներ, ես կմեռնեմ, իմ խրատներ, իմ խոսք կմնա աշխարհի երես։

«Լենին մեռավ… Յոթ օր, յոթ գիշեր սուգ արին, տարան մի բարձր տեղ թաղին, որ արևուց մոտ էղնի…»։

20 Մուրոն տեղից վեր կացավ, պայուսակն ուսը նետեց։

— Համլա զրուց (այսպիսի զրույց),— ասաց և խոնարհ գլուխ տալով հեռացավ, փայտը քարեքար դիպցնելով։ Քայլելուց նա ցնցվում էր, կարծես ամեն քայլափոխին պիտի ընկներ, եթե մահակը քարին դեմ չտար։

— Տղա լաո, իդա կուտ (ցորեն) վի՞ր է,— առուների մոտից կանչեց մեկը։

Մուրոն հավաքում էր ոչխարը։ Լսելի էր նրա մեղմ