Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սարսափահար բարեկամները, որոնցից ոչ մեկը չհամարձակվեց հետ պահել նրան։ Նրանք գիտեին, որ Սիդերո Աավվան, որ կնշանակի Երկաթ Սավվա, —ուրիշի խոսքով երբեք հետ չի դարձել մի անգամ բռնած ճանապարհից:

Կամրջի վրա որդուն ասաց. — Լազր, այս գետի ափին մի աղբյուրի ջրի մեջ կփնտրես իմ մեծ դանակը և որտեղ գտնես, գնա՛ այնտեղից ինչքան թռչում է մեղուն և կգտնես մեծ գանձեր` քեզ և աշխարհի համար...

Հետո համարյա վազեվազ բարձրացավ գերեզմանատան բլուրը և ընկավ, ինչպես հասկը` մանգաղի զարկից: Նա պառկել էր կողքի վրա, երեսը դեպի իր կնոջ 10 խոնավ ոսկորները։ Պառկել էր մաքուր շապիկով, ինչպես ամուսնության առաջին գիշերը։

Եվ դեռ ուրիշ առասպելական զրույցներ հերոսացնում են այն զարմանալի վարպետին, որից մնում է միայն երկու քանդակ և պողպատե մի գործիք։ Իսկ ինչ նրա գերեզմանն է, այդ խառնիխուռն թափած քարի փշրանքներ են, մնացորդը այն նշանավոր արձանի, որ բարձրացրել է ինքը` վարպետ Սավվան իր կնոջ գերեզմանի վրա` մարմարից, բազալտից և մոխրագույն կրաքարից։

Այդ մահարձանի վրա քանդակել է նա երկու ողկույզ, մյուս էջին` մի նիհար բորենի, սուր ժանիքներով, մի այլանդակ գազան, որ նայում է նույն այդ ողկույզներին: Երրորդ երեսին միայն բորենին է, ավելի նիհար, ավելի 20 ահավոր, ցցել է դունչը դեպի երկինք, և թվում է, թե ոռնում է մենակությունից և ահից։ Վերջին երեսը պարապ է, և միայն շրջանակներն են հիշեցնում չորս կողմի համաչափությունը։

Ցանկացե՞լ է Սավվան ասել, որ նույնիսկ բորենին կանհետանա և կմնա տիեզերական լռությունը` անմարդաձայն և անշունչ, երբ բորենին ոչնչացնում է ծաղկած այգին։ Գուցե հոգնել է բազուկը և այլևս չի գտել ոչ մի գաղափար պատկերելու վերջին ամայությունը։ Բայց նա