Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


եկեղեցիների վրա: Նա երբեք չմտավ եկեղեցի, գուցե նրա համար, որպեսզի չտեսնի հոր քանդակը և չհիշի այն անձրևախառն փոթորիկը և խավար գիշերը, հոր սպիտակ շապիկը և մահը:

Լազրը գնաց Շիրվան, Իմերեթ, եղավ Մասիսի կողմերը, շրջելով հասավ մինչև Սև ծովի ափերը, հետո գնաց Գիլան, եկավ Գետաբեկ: Եվ որտեղ նա գնաց, տներ կառուցեց, գետերի վրա կապեց կամուրջներ, աղբյուրների առաջ՝ քարե ավազաններ՝ մարդկանց և անասունների համար:

Սավվան նրան սովորեցրել էր, թե ի՞նչ կա գետնի խորքում, եթե ջրերը սև ժանգ են դնում քարերի վրա, և լեռան վրա խոտը փարթամ չի բարձրանում: 10 Այն կաշվե պայուսակը, որ մաշել էր հոր մեջքը, որդին ուսն առավ ու շրջեց երկրից երկիր, և երբեք ժանգ չնստեց պողպատե գործիքների վրա:

Որդին այդ բոլոր վայրերում հորից ավելի եռանդով փնտրեց պղինձ, երկաթ և օնիքս-մարմար, ոսկի և կվարց, և գրաֆիտ, և սրաքար: Նա փորում էր լեռան լանջերը և ձորձերի հատակը, բարձրանում էր լերկ գագաթները և խփում այն ժայռերին, որոնք իրենց էին քաշում կայծակի թրերը: Զրնգում էր և՛ ժայռը, և՛ հոր մուրճը: Նա զննում էր ժայռի բեկորը և անսխալ որոշում, թե ի՞նչ կա նրա խավար ընդերքում: Երբեմն նա գտնում էր մաքուր երկաթե շերտ, լեռան կողի վրա: Նա ինքն էր հանում ծանր մետաղը, որից 20 գյուղական դարբինները թափում էին խոփ և ծեծում սուր գերանդի, երբեմն փակում էր իր փորած հանքահորը, երբ նկատում էր, որ հանքը խորն է և քիչ են իր ուժերը: Այդպես տարիների ընթացքում նա սովորեց թափանցվել լեռների խորքը, նայել հարյուրավոր մետր ցած և այնտեղ տեսնել ավազի և խճի տակ թաղված պղինձը և մարմարը, սև երկաթը և գունավոր կվարցը.

— Լազր, հայրդ իսկապես գետի մե՞ջ էր գցել իր