Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Իմ ձեռքին է Սավվա Սիդերոյի նշանավոր հիշատակը։

Լեռան կատարին սողում է ամպը, և շողքն ընկնում է մարմարի ժայռերի վրա։ Նրանց սպիտակության մեջ լողում է նույն ամպը։ Հետզհետե խոնարհվում է արևը, զարթնում է լեռների երեկոն: Թվում է, թե ցածրանում է երկինքը, և թափանցիկ օդի մեջ բոլորովին մոտ են երևում աստղերը։ Բայց աստղերից ավելի պայծառ թարթում են նոր տների ճրագները, և ձորերը ողողվում են մարմարի կաթնագույն լույսով: