Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Աստված, քեզ ի՞նչ ասեմ, որ ինձ տեսար, նրան առար։

Իրիկունը տուն է դառնում մենակ, օջախի մեջ մի երկու կտոր աթար է նետում և մեկնվում խսրի վրա...

Իսկ դրսում, առաջվա պես Աթանանց մեծ ընկուզենին մեղմորեն օրորում է իր ճյուղերը Վանդունց խարխուլ խրճիթի վրա...