Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Հեռացեք կամ ուրջից, թե չէ կրակում եմ։

— Ավազակներ, հայրենիքի դավաճաններ,— հիստերիկ ճիլով բղավեց այն կինը, որ կոմսուհի Պանինան էր...

— Հեռացեք կամուրջից,— և գնդացիրը կրակեց օդի մեջ։

— Հեռանանք, պարոններ... Տեղի տանք բռնության ուժին և աղոթենք աստծուն մայր Ռուսիայի փրկության համար,— երկյուղած ձայնով ասաց դավանության մինիստր Կարտաշևը։

Բազմությունը հետ նահանջեց։

— Կանգնի՛ր,— բղավեց երիտասարդ պահակը և ուղղեց հրացանը։ Մի ավտո կանգնեց։

— Իջեք ցած...

— Սա ի՞նչ անկարգություն է,— զայրացավ ավտոյի մեջ նստած պորտֆելով մարդը։

— Դուք պետք է ոտքով գնաք Սմոլնի,— հանդարտ պատասխանեց պահակը։— Իսկ մեքենան կմնա...

— Գիտե՞ք ես ով եմ,— ձայնը բարձրացրեց նա,— ես մինիստր Պրոկոպովիչն եմ... Ինչպե՞ս եք հանդգնում ձեռք բարձրացնել կառավարության անդամի վրա: Սա անկարգություն է։ Ձեր ազգանո՞ւնը, պարոն,— և գրպանից հանեց բլոկնոտը։

— Գնացեք Սմոլնի, այնտեղ ձեզ կասեն...

Եվ մինիստր Պրոկոպովիչր, որպես կալանավոր, ոտքով գնաց Սմոլնի։

Ժամը երեքից անց բոլոր զորամասերը հրաման ստացան. — Ուժեղացրեք գրոհը, գրավեցեք պալատը... Շուտով Իլյիչը ելույթ կունենա Խորհուրդում։ Բանտարկվածներին և գերիներին ուղարկել Սմոլնի։ Ձմեռային պալատը գրավող առաջին կոմիսարին հրամայում եմ անմիջապես ներսը սահմանել խիստ կարգ և առանց խուզարկության ոչ ոքի դուրս չթողնել։