Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դահլիճում աղմուկը դադարեց։

— Ընկերներ,— զրնգաց նրա ձայնը,— բանվորական և գյուղացիական հեղափոխությունը, որի անհրաժեշտության մասին միշտ ասում էին բոլշևիկները, կատարվեց ․.. Ճնշված մասսաներն իրենք են ստեղծում իրենց իշխանությունը... Այսօրվանից սկսվում է պատմության մի նոր շրջան...:

Դահլիճը դղրդաց ծափերի որոտից, և նույն րոպեին Ծովային շտաբի գավիթից, «Ավրորա» կրեյսերից և Պետրոպավլովկայի հեռուներից ողջունեցին թնդանոթները, գործարանների հազարավոր սուլիչներն ահեղագոչ արձագանքեցին, և արձագանքը, որպես նոր պատգամ, սլացավ քաղաքից քաղաք, աշխարհից աշխարհ...

— Այսօրվանից ամբողջ իշխանությունը պատկանում է բանվորների, զինվորների և գյուղացիների խորհուրդներին ...

Խոսում էր Լենինը։