Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՔԵՌԻ ԴԱՎՈՆ

Ոչ քո մասին, Հայկ, ոչ Ալեքի և ոչ օղակավար Մարինայի և ոչ էլ նույնիսկ Մխոյի «թռուցիկ բրիգադի» տղաների մասին է, որ ահա գրում եմ, այլ այն մարդու մասին, որը խրճիթում խռնված բազմության մեջ իմ աչքին չէր ընկնում, մինչև ներս վազեր գոմի պահակը և լեղապատառ կանչեր.

— Քեռի Դավո, քեռի Դավո, էն անիրավ «Խմբապետի» կապ փրթավ. ելիր, թե չէ, Արաբ էնոր փոր-փսոր կթափա։

Ելավ միջահասակ և ամրակազմ մի մարդ, մեկը նրանցից, որոնք լրացնում են քառասունը, հետև են թողնում հիսունը և նույնիսկ վաթսունին հասնելով չեն փոխում իրենց քայլվածքը, դեմքի արտահայտությունը և առհասարակ իրենց։ Նրանք ունենում են խիստ սև և ձյունի նման սպիտակ մազեր, և սևն ու սպիտակն իրար խառնված, նրանք ապրում են դեռ երկար, և այն տարիքում, երբ ուրիշ ծերունիներն ունենում են զառամյալ մարմին և հենվում են ցուպին,— այդպիսիները դեռ առույգ են և ունեն արթուն միտք։

Ելավ այդ ամրակազմ մարդը, որն էր ինքը քեռի Դավոն։ Նրա հետևից դուրս եկավ նաև Մխոն, որին անվանում են «Կես կռիվ», որովհետև նա հանդարտ չի