Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


զգացումի հետ նրանց խոսքերի մեջ կար մի խստություն, և երբ լռում էին` այդ լռությունն ևս վկայում էր, որ մարդիկ կշռում և կշռադատում են։ Եվ նույնիսկ «կես կոիվ» Մխոն այլևս երկար չէր աղմկում, այդ բավականանում էր ընդհատ բացականչություններով, որ թեպետ որոտաձայն էին, բայց և այնպես խելացի էին։ Իսկ քեռի Դավոն արդեն գրավել էր իր տեղը և լայն դանակով տաշում էր մի սեպ, տաշում էր և մտածում։

Հեշտ չի այն աշխատանքը, որի համար նրանք ուղեղ էին մաշում: Սյունի բարակ շերտի տակ լուռ քնել են այն դաշտերը, որտեղ վաղը նրանք պիտի քրտինք թափեն։ Իսկ հարկավոր է ավելի լավ կազմակերպել համայնական դաշտերի վարը, հարկավոր է բարձր բերք ստանալ։ Հարյուրավոր հեկտար դաշտերի վրա աշխատելու են տարբեր մարդիկ, և ահա պետք է այդ մարդկանց դասավորել այնպես, որ ստացվի առավել արդյունք։ Կա բեղով Տիգրան, կա և Թիմարցի Տիգրան, կա Տիգրան, որ անհայտ է, թե ինչու կոչվում է «հայու տղա», վերջապես չորրորդ Տիգրանին կոչում են «կոմսոմոլ Տիկո», և ահա չկա ավելի լավ ջրվոր, քան բեղով Տիգրանը. Թիմարցուն չի կարելի քաղհանի ուղարկել, որովհետև նա կռվում է քաղհանավոր կանանց հետ, այնինչ նրանից լավ ֆուրգոն քշող չկա. «հայու տղան» բամբակի «հոգու մեջն է», իսկ կոմսոմոլ Տիկոն օրնիբուն մեքենաների հետ է։ Կա տափ, բամբակի արաթ, պետք է որոշել, թե ո՞ր պատանին ձեռնհաս է հորիկ լինելու, քանի՞ տղամարդ կարող է գետափի խոտատեղը հնձել, ո՞վ է դարսում բարձր բարդոց և այնքան ամուր, որ նույնիսկ հարավի քամին չքանդի։ Սեղանի մոտ նստած մեկը, որ ղեկավարում է խորհրդակցությունը, հարցնում է.

— Քեռի Դավո, երկար արտի ներքևի մա՞սը պիտի թանձր սերմել, թե՞ վերևի։

Քեռի Դավոն մի քիչ մտածում է և պատասխանում։

Եվ դուրս է գալիս, որ ոչ վերևը պիտի թանձր սերմել և