Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ութ-տասր գեղջկուհիներ հասարակ սեղանի շուրջ բոլոր նստել էին, և երբ Մարինան բարձրացնում էր ձեռքը, նրանք խմբով ընթերցում էին։ Մեկը նույնիսկ մատը շարժում էր տողերի հետ, ինչպես դպրոցական երեխա.

— Մեր կոմունան վար կանի…

Եվ խուլ դղրդացին այդ բառերը, ինչպես բազմության սրբազան երդումը, երբ ծովի նման ծփում է այդ բազմությունը, նրանց քայլերից թնդում է գետինը, հրդեհ է բռնկվել նրանց հոգիներում, և հողմը կրակին է մատնել հին եղեգնուտները, և տիղմը և թունավոր ճահիճը, հուրը խանձում է ճահիճների զեռուններին, կրակի լեզվակները ճեղքում են դարավոր խավարը, և կարիքից ազատազրկված մարդը ճախրում է որպես հպարտ բազե։