Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ձայնից դրնգաց անտառը, դեղին տերևներից ցող խոշոր կաթիլներ ընկան մամտուռի վրա։ Ո՞վ պիտի լիներ հրացանի ձայնից Դիլան դային որոշեց, որ որսորդը գյուղացի չէ, գյուղում այդպիսի հրացան չկա:

— Տեսնես ո՞վ ա որս անում...

Տերևները խշշացին. Դիլան դային տապ արավ, պահվեց ժայռերի ետև։ Միրհավն էր, հանգիստ քուջուջ էր անում դեղնած տերևների մեջ։ Գլուխը հանեց, նայեց ողղիղ նշան բռնի, միրհավը թռավ, հետո մի ուրիշը, երրորդը, չորրորդը...

Զգուշ է միրհավը, դժվար է նրան խփել։ Երբեմն այնքան մոտ է գալիս, ուզում ես վրա վազես, բայց մինչև նշան բռնելը, մի թեթև ոտնաձայն կամ խշշոց, բացում է թևերը, թռչում գնդակից արագ և էլի սկսում քուջուջ անել: Զգուշ է միրհավը. քուջուջ անելիս ձգում է վիզը, աջ ու ձախ կռանում և ապա էլի երկարում վիզը նայում շորս կողմ:

Դիլան դային պահված տեղից դուրս եկավ, ճանապարհը շարունակեց։ Անտառի խորքն էր արդեն, ծառերը հաստաբուն, խիտ, տեղ-տեղ անանց։ Տերևները հարյուրավոր տարիներ թափվել էին իրար վրա, չէին փտել և ծառերի տակ փռել էին փափուկ գորգ։

Դիլան դային կոխ էր տալիս մամուռը, չորացած տերևները, թաղվում, ասես մարագի դարմանը լիներ, սայթաքում և ճղներից բռնելով ճանապարհը շարունակում:

Հասավ աղբյուրին, կռացավ, մի կուշտ խմեց: Քիչ հետո հասավ միրհավի ձորին։ Ներքև, քարերի վրա, այնքա՜ն շատ միրհավ կար։ Արևը տաքացրել էր մամռոտ քարերը, միրհավը ոսկեփետուր, թևերին սև պուտեր, թռչում էր քարից-քար, կանչում, կտցահարում հարևանին, վազվզում։

Նշան բռնեց։ Երբ քարը կայծ տվավ, և կայծից բռնկվեց վառոդը, հրացանի փողից բոց ու մուխ դուրս