Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


էր վառում կամ ընթրիքի ձավարը լվանում։ Օհան ապոր չոր ցախերը դարսում էի բուխարիկում, պառկում կրակի առաջ և նայում, թե ինչպես են մոխրանում փայտի կտորները, ինչպես կրակի լեզվակները կայծերը թռցնում էին երդիկով։

Մութն ընկնելուց գալիս էին Աշոտն ու Օհան ապերը, երկուսն էլ տրեխները հանում և նստում կրակի մոտ։ Եվ մինչև պառավը ձավարի ճաշը եփեր, Օհան ապերը սկսում էր մի հին պատմություն, որի վերջը լսելու համար ես և Աշոտը երբեմն խանգարում էինք նրա քունը։

— Հա, ո՞րտեղ մնացի,— արթնանում էր և, մինչև մենք հիշեցնեինք, 10 գանգատվում էր.

— Պառավել եմ, քունս շուտ է տանում։— Եվ շարունակում էր կիսատ պատմությունը։

* * *

Ես ուշադիր լսում էի ընկերոջս, և թեպետ ծառերը դարձյալ ճյուղերը կախել էին ճանապարհի վրա, բայց այլևս մտրակով չէի պոկում նրանց տերևները։ Արևը բավական բարձրացել էր, ցողի կաթիլները գոլորշիացել էին ցողի կաթիլները։

— Ձորագյուղում մի որսորդ կա, վիզը ծուռ Անտոն են ասում։ Հիմա էլ մնում է, թեպետ բավական ծեր է։ Նրա աչքերը լավ չեն տեսնում, դրա համար 20 էլ որսի չի գնում։

Օհան ապերը շատ էր պատմում նրա մասին։ Անտոնը մի անգամ անտառում արջի հետ է կոխ կացել, արջը ջարդել է նրա հրացանը, կռացել է, որ գերանը վերցնի Անտոնին խփելու, բայց նա սպանել է արջին։ Օհան ամին պատմում էր, թե ինչպես է նա բնում աղվեսին բռնել։

— Իրեն որ տեսնես կզարմանաս։ Լղար, բոյը կարճ, վիզն էլ ծուռ։ Կասես, որ բամփես գլխին, տափին կփակչի,– ասում էր Օհան ապերը նրա մասին։

Ես մտքումս դրել էի նրա հետ որսի գնալ, թեկուզ կյանքիս