Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍԱԲՈՒ

1

Նրանք անտառում են ապրում, և որովհետև անհիշելի ժամանակից ի վեր գյուղը խիտ անտառների մեջ է տեղավորված, զուրկ բանուկ ճանապարհներից, սարերով բաժանված շրջակա գյուղերից, — Սաբու գյուղի երեխան այնպես է կարծում, թե աշխարհն անվերջ անտառ է, որտեղ մարդը բացուտներում կորեկ է ցանում, իսկ արջերը հավաքում են ընկած կաղինները, ծառերը ճղակոտոր անում և հագեցած պառկում կորեկի արտում։

Անտառն իր կնիքն է դրել Սարուի վրա։ Ոչ միայն ափսեներն են անտառի փայտից, արորն ու շերեփը, այլև անտառից են նրանց ուտելիքի մեծ մասը` վայրի տանձն ու սալորը, զանազան ընդեղեններ և արմտիք, որոնք նույնքան համեղ սնունդ են և անտառի խորքերում ապրող վարազների համար։

Ոչ մի տեղ արջի մասին այնքան շատ չգիտեն, որքան Սաբու գյուղում։ Երեխան էլ կասի, թե արահետի թարմ հետքը արջինն է, թե գայլ է անցել կամ պախրան է իջել ձորը ջուր խմելու։ Նրանց պատմությունների մեծ մասը վայրի գազանների շուրջն են հյուսած։ Ահա առասպել մի հերոս, անունը Գեուշ, որի գերեզմանի սուր քարը հիմա էլ սրբատեղ է Սաբու գյուղում։

Պառավները երիտասարդ որսորդներին պատմում