Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վեր, դեպի երդիկ: Կանայք հրում էին ջահել մի աղջկա, մութի մեջ մի քանի ձեռքեր մաշկերին աղջկա կարճլիկ դեյրան, թեթև փետուրի պես դեյրան ընկավ կանաչ ձեռ-քերի վրա։ Ծամերի զանգուլակներն իզուր զրնգացին։ Այդ գիշեր էլ գայլը գառան տաք արյուն խմեց։ Եվ երբ անտառում աղջիկը ճչաց, բնի մեջ քնած մի միրհավ զարթնեց, տեղը փոխեց։ Ծիծեռնակի թևի պես սև միրուքավոր մարդիկ բռնում էին մեկը՝ գլխի շալ, մյուսը՝ ծոպավոր գոտի։

Առավոտյան սեյիդը նոր պատգամներ կարդաց։ Նրա ամեն մի խոսքը անգիր օրենքի պես էր Սաբուի համար, և բարձր պատիվ՝ մետաքս փեշերը համբուրել։ Եվ այն, ինչ հայտնեց նա աղջկա ծնողներին, նույնպես մարգարեի պատգամ համարվեց։

Հարկավոր էր խալին ավարտել, որովհետև խալին պիտի կախվեր սեյիդի տան պատից, աղջիկը պիտի պառկեր խալու մոտ։ Խալու թերի մնացած կտորի նախշերը խառնիխուռն դուրս եկան։ Գուjները տեղ-տեղ վառ էին, ասես հրդեհվում էին գույները, տեղ-տեղ ավերված, գորշ։ Աղջկա մատները դողում էին, երբ գունավոր կծիկներից էր բռնում:

Անտառում գիշերով հրեշ դուրս եկավ, բրդոտ մի արջ տրորեց աղջկան, սիրտը վախից թպրտաց, որսկան շան բերանն ընկած լորի պես, հետո հանգավ։ Եվ հորտնից որպես հիշողություն աղջկա հետ պիտի մնար գունավոր խալին:

Շները մի անգամ էլ հաչեցին, երբ նույն ձիերը գլուխները դեպի հարավ թեքեցին։ Ձիու վրա փռված էր խալին, վրան՝ աղջիկը։ Տեսավ պարապ մնացած տորքը, մորը, խալու նախշերի վրա արցունքներ թափվեցին։

Արաքսր հիմա կաթիլներ չի ցայտում կանաչ աբայի փեշերին։ Անտառների մեջ Սաբուն դեռ մնում է։ Սև միրուքավոր մարդիկ գերաններ են կացնահատ անում և արջի հետ հավասար վայրի տանձ ժողովում։