Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Խոսելիս պռոշը կախում էր. դրա համար էլ պռոշի անկյունից ծլոլն էր թափվում, որպես կտուրի նովդան։ Նայում էր Սանդուխտին, զոլավոր դեյրին, և ծլոլն ավելի շատ էր թափվում պռոշի նովդանից։

Շահանը ճանապարհին պատմեց բժշկի ասածը՝ սպասելու մասին, բայց Օհանը կտրուկ հայտնեց, որ սպասել չի ուզում։ Աքարում աղքատ աղջիկ շատ, ավեր կալ ու մարագ լի։

− Թող ապրեն, որ հասակն առավ, էն ժամանակ տանենք զագս․ օրենքն ի՞նչ պիտի իմանա։ Դու հիմա պայմանը կապիր...

Այդպես էլ արին։ Սանդուխտին լացով ու խաբելով տարան, մայրը մինչև 10 լույս մնաց նրա մոտ, խոստացավ ամեն օր գալ, ծեծով սպառնաց, մայրն էլ լաց եղավ։ Լուսադեմին Սանդուխտը կոտրեց իր խոսքը և վախով նայեց Օհանի տղին, որ ցորենով լի ջվալների մոտ պառկել, խռմփացնում էր։

Հաջորդ գիշերն էլ լաց եղավ Սանդուխտը, բայց գլուխը խոնարհեց Օհանի տղի հետ մի բարձի վրա։ Լուսաբացին սփրթնած, արցունքն աչքին մոր մոտ վազեց, փաթաթվեց նրան, բայց մայրը ետ բերեց, դարձյալ համոզեց։

Ղազախի Օհանը նորոգել էր կոտրած գերանները և քար թափել Հանեսի աղջկա կալ ու մարագի մոտ։

3

20 Չորս ամիս անցավ, Աքարի պատմության համար չորս վայրկյան էլ չէր անցած ամիսները։ Էլի հաճար էին ուտում, իսկ նորոգած մարագը մատնաչափ չէր փոխել գյուղի ընդհանուր տեսքը։

Սանդուխտը հաշտվել էր վիճակին, անխոս էր մնում, եթե հարց տային, գլխի շարժումով էր պատասխան տալիս։ Թվում էր, թե ոչ միտք ունի և ոչ էլ ցանկություն,