Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սողաց դեպի վրանները, խոնավություն կաթեց քարերի վրա, մամուռների ծայրերին էլ ամպը ջրի կաթիլներ շարեց։ Ցող կաթեց ալպիական մանուշակի ծաղկաթերթերի վրա։

Բուրմունքից արբեցած մի բզեզ քնել էր առէջքների մեջ, և նրան այնպես էր թվում, թե աշխարհը հոտավետ բուրաստան է, ալպիական մանուշակ...