Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մեռել։ Գերնզմանի հողը նստել է, քարը թեք է ընկել, գրերը մամռոտել են։

Նրանից մի տարի հետո մեռավ և տատս։ Եվ մինչև վերջին րոպեն միամիտ ծերունին հավատում էր, որ մի օր պատասխանը գալու է։

Երբ հիշում էր այն օրը, դեմքն այլայլվում էր, հույսն աղոտանում։ Սակայն այդ տևում էր միայն մի վայրկյան։ Հետո նորից էր հույս տալիս իրեն էլ, մեզ էլ․

— Նազու աղջիկ, ես մեռնում եմ։ Հուր հավիտյան պարտական մնաս, եթե պատասխանն ստանալիս չգաս, իմաց չտաս...— ասել էր նա մեռնելիս։

Նազու աղջիկն էլ դատարկ ձեոքով էր պառկել նրա կողքին։ Ու նրա մոտ թաղել էին և թղթի այն կտորը, որը՝ որպես թանկագին ավանդ պառավը պահում էր սնդուկի մեջ։

Եվ երբեք էլ չիմացվեց, թե ինչ եղավ Եգոր Խուրշուդովը… Մնաց որպես անլուծելի առեղծված։

Շատ տարիներ են անցել։ Այդ անցյալը դարձել է հիշողություն, տարիները խունացրել են երբեմնի պայծառ գույները։ Ու մեկ-մեկ աչքիս առաջ է գալիս ծերունի պապս՝ աչքերը կապույտ, բարի, միամիտ ժպիտով։ Հանկարծ ավերվում է պատկերը, ժպիտը դառնում է ցավ... և ջարդված ատամներից ծորում է թքախառն արյունը…