Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փայլի մեջ: Իսկ ավելի հեռուն, արևմուտքում երևում է բարձր լեռնաշղթայի թելը:

Գետի ափին կանայք ցորեն են լվանում: Նրանք կռանում են, ձեռքերը մինչև ուսերը քշտած հետ ու առաջ տանում ջրի մեջ: Մի քանի կտուրների վրա դեղնին են տալիս դդումները, մի քանիսն էլ փռել են լաթերը, կարմիր, կանաչ:

Մանուկները միատեսակ են հագնված՝ երկուսն էլ տրեխավոր, չթե հասարակ շապիկ, արմունկները կարկատած: Նրանցից մեկի գոտին ծոպավոր է, կարմիր, կապույտ փունջերով:

10 Աջ ու ձախ խոր ձորեր են... Ահա Գայլաբունի ձորը՝ հատակը մութ ու խոր. վշշոց է գալիս ներքևից՝ ջո՞ւր է վազում, թե ժայռերի ճեղքերում խուլ քամին է շաչում: Մանուկներից մեկը քար է շպրտում, կռանում են ականջ դնում… Քարը խուլ արձագանքով ընկնում է... Ու դարձյալ չեն կարողանում որոշել, ջուրն է վշշում, թե քամին: Վայրի աղավնիների երամը փռռոցով դուրս է թռչում անդունդից և, քարի գլորվելուց վախեցած, ճախրում արևի տակ, ապա նորից իջնում մութը: Մի քանի րոպե արևի տակ փայլփլում են նրանց սպիտակ թևերը: Մանուկները լուռ լսում են, ու ձայն չի գալիս ներքևից: Նրանք նայում են իրար և կամաց հարցնում.

20 — Ու՞ր կորան...

Վեր են կենում մանուկները, հացի կապոցն առնում և բարձրանում դեպի բրուտի քարանձավները: Նեղ արահետ է, որ գոյացել է մարդկանց ոտքերի հետքից, սմբակների տրոփելուց: Որտեղ քարը փոքր է, գոյացել են խոռոչներ: Կարծր տեղերը պսպղում են կապույտ փայլով: Այդ արահետի կապերն են՝ սանդուղքաձև, որին հասնելուց ձին մռութը կռացնում է, նախ հոտոտում, զննում և ապա զգուշությամբ ոտը փոխում, ինչպես սառուցի վրա: Չլինի թե ոտքը սահի:

Եվ ինչ շատ են այդ արահետները, որ կոշտացած