Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շպրտում է կամրջի կամարներին, ասես զայրանում է, որ կամուրջն իր հոսանքը բաժանում է ճյուղերի։

Գարնան մթնկա գիշերներին վշշոցը ահարկու սարսափ է տարածում գետափի տներում, Դրնգանի ձորերում: Ջաղացները կանգնում են, վառած լապտերները ձեռքին մարդիկ գիշերը մոտենում են գետին՝ տեսնեն չի՞ բարակել։

Գյուղից ներքև, մի բարձր ժայռի մոտ, գետը արմունկ է կազմում ու կորչում ժայռերից պոկված հսկա քարերի արանքում։ Ամեն տարի հեղեղն այդ քարերի վրա կիտում է ջարդված ծառեր, կոճղեր, թփեր, թռչունների քանդված բներ։ Գետը հենց հասնում է քարի այդ մասին թե չէ, կորչում է, ջրերը շառաչյունով ներքև են թափվում և կատաղած, կապույտ փրփուր կտրած դուրս գալիս Նեղը։

Նեղը, Լաստի խութի կարանը... Բնական այդ մեծ քարայրում, որից սև ջուր է դուրս հոսում, իբրև թե ապրում է օձերի թագավորը, գոհարապատ թագը գլխին։ Անա զիզին ձեռքերը ծնկներին է խփում, թուխսամոր նման ձեռքերը տարածում մեզ վրա և լացակումած աղաչում, որ Նեղում չլողանանք, ոչ էլ կարանի մոտ, այլ բաց տեղերը, ուր գետը փռվում է և հանդարտ հոսում ավազուտի վրայով։

— Հա՛, Զիզի։ Հա... Մոտիկ տեղ ենք գնում...

Եվ Անդոն, սև, ծաղկատար երեսով իմ ընկերը, շրթունքները հաստ ու կարմիր,— Անդոն նայում է ինձ, ձեռքով նշան անում դեպի ներքև, դեպի գետի արմունկը, փրփուր ջրվեժների մոտ։

Կուրծքը սպիտակ ջրածտերը քարից քար են թռչում, պոչը երերում, ծվծվում ու գնդակի պես իրենց նետում դեպի ջրի երեսին միանման պտույտ անող սև մժղուկների երամը։ Դիտում ենք և զարմանում, թե ինչպես են նրանք մտնում փրփուրի մեջ, կորչում ջրվեժի խոնավ փոշու շղարշում, նստում ցից քարերի ծայրին և անվախ