Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/482

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


գլուխը խոնարհում է, իսկ վարժապետը քանոնը բարձրացնում է, քանոնի հետ բացվում են մեր բերանները, և մենք նորից կրկնում ենք, որ երկրագունդը կլոր է:

Երեկոն կապույտ է։ Ծուխը ծալվեծալ փաթաթվում է ժայռերին, ինչպես վայրի խաղողի որթը։ Ծխում է Դրնգանը, կրակները շարժվում են։ Այնտեղ մարդիկ իջնում են գետափի գոմերը։ Մի կով աղիողորմ բառաչում է... Բոլորը գիտեն, որ Նարգիզն է, որի հորթը քարովն է ընկել։ Կովը լիզում է հորթի խոտով լցրած մորթին և չի զգում անասնական ջերմություն։

— Անդո՛... բա թոշակը։

— Սպասի նանին վերջացնի։

Նանին կթում է Նարգիզը, աղաչում է նրան, հանգստացնում է, կարծես կովը հասկանում է նրա լեզուն։

— Նանի...

— Հե՛յ։

— Նանի բա թոշակն ուզում են։ Վարժապետն ասել է...

— Նանին քեզ մատաղ։ Նարգիզն էլ ցամաքել է, որ կաթ տանես ծախ։ Նանին ի՞նչ անի... Սպասի հրես հերդ կժերը տանի Գետերը։

Աշնանը բրուտները կուժ ու կարաս են տանում Գետերը և բերում են մի քիչ բրինձ, մի քիչ բուրդ։ Գետերը շատ հեռու է։ Չոլախ Եգորը մեզ պատմել է, որ այնտեղ բսնում է բրինձ, բամբակ, թևավոր օձեր կան, ամեն քարի տակ սև կարիճ։


Երեկո է... Քաղաքի փողոցները լույս են։ Խանութներում շողշողում են պղնձի սամավարներ, ապակիներ, ափսեներ, Անդոն հոգնել է: Ձեռքին թաշկինակն է, միջին դեռ տաք ձվեր։ Վերջացել է վայելչագրության տետրերը... Իսկ ձվերը չեն առնում։

Հոգնած գնում է բարձր տների առաջով։ Մեծ, լուսավոր պատուհաններ են։ Նրանք էլ են շողշողում, ինչպես խանութները։ Այնտեղ ապրում են «ռուսներ», Մաշոն,