Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿՈՂՄԻՑ

Հայ գեղարվեստական արձակի խոշորագույն ներկայացուցիչներից մեկի՝ Ակսել Բակունցի (1899—1937) երկերի գիտական հրատարակությունը չորս հատորով իրականացվում է Հայկական ՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ: Նախկինում աոանձին գրքերով հրատարակվել են գրողի պատմվածքների մի քանի ժողովածուներ, ինչպես և եղել են երկերի երեք հրատարակություններ՝ երկուսը Երևանում, 1955 և 1964 թթ., մեկը՝ Բեյրութում, 1955—1956 թթ.: Դրանց մեջ չեն ընդգրկված Բակունցի բազմաթիվ ստեղծագործություններ, հոդվածներ, այլ գործեր: Աոավել լրիվը 1964 թ. երկհատորյակն է, որ կազմվել է գրողի երկերի' 1959 թ. լույս տեսած մատենագիտության օգնությամբ: Սակայն այդ երկհատորյակը ևս շատ պակասներ ունի, նրանում նախ' տեղ չեն գտել Բակունցի մի շարք կարեվոր գեղարվեստական երկերը, այդ թվում 1910-ական թվականների ստեղծագործությունները, «Հովնաթան Մարչը» և այլն, ապա այնտեղ չկան գրողի գրականագիտական, հրապարակախոսական երկերի մի մասը, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատությունները։


Բակունցի մի շարք երկեր ունեն երկու-երեք տարբերակներ, որոնք երբեմն միմյանցից շատ են զանազանվում. ընդ որում, մի շարք նախնական տարբերակներ գեղարվեստական ուրույն արժեք ունեն և շատ կարևոր են հայ խոսքի մեծ վարպետի ոճական-ստեղծագործական աշխատանքը դիտելու և ուսումնասիրելու