Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կովը ծնելուց տան տերը մի բան պիտի տար Պետուն, մի հին արխալուղ, մի աման կաթնով կամ խոստանում էր կալին մի կոտ ցորեն: Պատահում էր, որ կովը հանդին էր ծնում: Նախիրը բերելիս Պետին հորթը ուսին էր դնում և նախիրն առաջ արած գյուղ մտնում: Այսպիսի օրերին ժպիտն անպակաս էր նրա դեմքին: Գիտեր, որ բարիք է շալակին տանումև ուրախություն կովատիրոջ համար:

Նախիրը հանդ տանելուց մի քանի օր առաջ նա իմաց էր տալիս, որ պատրաստվեն: Եվ ինչքան շատ նորություններ էր պատմում առաջին օրերին, երբ գյուղ էր վերադառնում: Ձյունը հալվել էր, և ձյունի տակ մի կմախք 10 կար ցցված: Պետին մոտենում էր, նայում և որոշում, թե այդ այն ոչխարն էր, որ ձմեռը գայլը գյուղից տարավ:

Օրերն ավելի էին տաքանում, կանաչը բոյ էր քաշում, բացվում էին ծաղիկները` կապույտ, դեղին, կարմիր, հազար բզեզ ու թիթեռ էին թռչում, մասուրի թփերի վրա ծիտն էր բույն հյուսում, և նախիրը փնչոցով արածում էր խոտը համեղ:

Պետու համար գարունը երջանիկ օրեր էր բերում: Տարիներ շարունակ նույն հանդում ու սարում տավար պահելով` նա այնքան էր վարժ խոտին ու ծաղկին, որ անսխալ կարող էր ասել, թե որ ծաղիկն է կանուխ բացվում, որ խոտն է ցավի դեղ:

20 Երբեմն երբ նրա աչքին էր ընկնում մի շքեղ բզեզ կամ թիթեռ գունավոր թևերով կամ դիտում էր, թե ինչպես են մրջյունները աշխատում հերվա բունը սարքելու, — Պետին գլուխը երերում էր և ինքն իրեն խոսում.

— Փառքդ շա՜տ, ա՛յ աստված, որ էսպես հրաշք բաներ ես ստեղծել...

* * *

Մի ամառ էլ տավարի մեջ ցավ երևաց: Ագին ծաղիկ մի կով առավոտ նախիրը քշելիս միշտ ետանում էր մյուսներից, կանգնում ճամփի կիսին, թնչում: Պետին