Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զայրացավ, մահակով մի անգամ խփեց, բայց մինչև սարի տակը կովը չկարողացավ գնալ։

Պետին տեսավ, թե ինչպես կովի ոտքերը դողացին, չոքեց փնչոցով և էլ վեր չկացավ։ Քթածակերից արնախառն թարախ էր գալիս, փորն ուռել էր, և հիվանդ կովը, որի ջուխտ աչքերում մի կսկիծ կար, նայում էր Պետուն։

Պետին շիվարել էր։

− Ի՞նչ եղավ սրան, յոնջա տված չլինե՞ն...

Դանակը հանեց, որ արյուն առնի, ականջի ծայրերից պատռեց մի քիչ։ Կովը ցավից գլուխը ձգեց, փորձեց կանգնել, բայց ոտքերը դողացին։ Տաք արյան 10 շիթերը ցալքուն տվին կանաչի վրա, բայց հետո արյունը լերդացավ, իսկ կովը չլավացավ։

Պետին գնաց, որ ջուր խմի մոտակա աղբյուրից, ցրված նախիրը հավաքի ձորի մոտ։ Եվ երբ վերադարձավ, կովն արդեն սատկել էր։ Արնախառն թարախը քթից թափվել էր, լեզուն կապտել, սառել ատամների արանքում, փորն էլ ուռել էր՝ ձգված թմբուկի պես։

Պետին նոր գլխի ընկավ, որ «սև ցավ» է։ Երեկոյան գյուղում էլ ուրիշ խոսելիք չկար։ Բոլորի դեմքին էլ տխրություն կար. հարցնում էին իրար, թե որտեղից կարող էր ցավը պատահած լինի, շուտ-շուտ նավթի ճրագներով գոմ էին գնում, նայում ապրանքին։

20 Ասես սառը ջուր էին մաղել Պետու գլխին։ Իրեն կորցրել էր, շիվարել։ Մտքով հազար ու մի բան էր անցնում, թե ինչու համար ցավը պատահեց։

Զառի աքիրն էլ մի կողմից էր կրակին յուղ ածում.

− Պետի, ցավը տվովի ա, փորձանք ա լինելու գեղում։

Եվ Պետին ավելի էր մտածում «փորձանքի» համար, բայց ավելի շուտ վախենում էր բժշկից, որ տարիներ առաջ մի անգամ էլ էր եկել գյուղը, տավարի ցավի ժամանակ։

Մյուս օրը երկու կով էլ սատկեց։ Լուր եկավ, թե հարևան