Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/515

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Նրա աշխատանքը գյուղերի հետ էր, ցորենի, բամբակի համար։ Նրա մտքում մեքենաներն էին, գործիքները, որոնք վագոններում գալիս էին, որպեսզի իրենց անիվների վրա ցրվեն դեպի դաշտերը, դեպի սարալանջերը։

Նրա հիշողության մեջ ամենավառ ներկով այդ նկարն էր, ծաղկած ծիրանիները, երեսը բաց առուն և կավի բարձր պատերը, որոնք պարփակում էին իրենց մեջ և՛ խոխոջը, և՛ ծաղիկների հոտը, և՛ անթափանց մի լռություն։ Կարծես քաղաքը և նրա ձայները չէին հասնում մինչև այդ խոր փողոցը։

Ցերեկը աշխատանքի ժամերին հիշում էր Լուսիկի խոսքերը, երեկվա պատահածը, ինքն իրեն ժպտում էր՝ ուրախությունից, երիտասարդական ավյունից, և ավելի թեթև էր գնում աշխատանքը։ Եթե սենյակում մարդ չէր լինում, նա երբեմն սուլում էր... Սուլում էր և հեռախոսի փողի մեջ և խնդրում էր, որ փողը Լուսիկը դնի ականջին։

— Կշտացա՞ր,— ծաղրի տոնով հարցրեց Լևոնը և վեր կացավ տեղից։ Կարծես ուրիշն էր հիշում, և նա համբերությամբ սպասում էր, որ այդ ուրիշը հագուրդ տաներելի թերությանը։

Վարագույրն իջավ նկարների վրա:

Սենյակի մեջտեղը կանգնել էր ուրիշ մարդ։ Նրա աչքը ծաղկամանի վրա չէր, ոչ էլ միտքը՝ ծաղկած ծիրանիների փողոցում:

Այդպես է նա աշխատանքի տեղը: Ասում են, որ խիստ բնավորություն ունի Լևոնը։ Համառ է, տոկուն աշխատող: Նա աշխատեցնում է մարդկանց, և նրանք զարմանքով են պատմում նրա անսպառ եռանդի մասին։

Ցերեկը հարյուրավոր մարդիկ ներս են մտնում նրա սենյակը, բազմաթիվ հեռագրներ, գրություններ։ Հեռախոսները զանգահարում են, աղմկում են դռները, մեքենագիրները, մարդիկ: Մի տեղից շտապ պահանջում են տավոտ և բենզին, մի տեղ հարկավոր է հեռագրել, որ