Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/521

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


պայթեց անակնկալ։ Նահանջեցին։ Բայց ո՞րտեղից հայտնվեց Ասաքը: Նա ուզում է հարցնել, բայց վերքը ցավում է։ Ու չի տնքում։ Ատամներր սեղմել է... Ասաքի գլխին մի չտեսնված գլխարկ է, ծղնոտից գործած։ Երբեք այդ գլխարկը նա չէր ծածկում, Լևոնն իր կյանքում այդպիսի գլխարկ չէր էլ տեսել։ Եվ սեղմած ատամների արանքից նա հարցնում է։

— Որտեղից էդ շլյապը...

— Հրես հա՜, հրես հա... Շուռ եկանք սարը...

Տարիներ հետո Լևոնը մի անգամ Ասաքին հարցրեց այդ գլխարկի մասին։ Ասաքը քթի տակ դժգոհ ասաց, որ «յուրացրել է» մալական ֆուրգոնչուց։

— Գլխումս մեխվել էր, որ գլխաբաց փախչելն ամոթ է...

Այլևս չէր հիշվում «մալականի» գլխարկը։

7

Այստեղից սկսվում են նոր տները։

Նրանց բարձր շարքերը գնում են դեպի սարալանջի այգիները:

Լամպերի շարքը ձգվում է հեռու։ Ինչքան հեռուն է նայում, լամպերը ավելի սեղմ են իրար: Վերջին լամպը չի երևում: Նշանակում է` երկար է տների շարքը։

Լևոնի սիրտը լցվում է ջերմ ուրախությամբ, ինչպես փողոցի լորենին շոշափելուց։ Տների կառուցմանը նա է մասնակցել, բայց նրա սրտում զարթնում է հաղթողի զվարթ ուրախությունը։

— Մենք ենք շինել... մերն է...

Այստեղ էլ մշուշը հոսում է կտուրների վրայով, մաղում է գարնանամուտի տաք շաղը։ Շենքերի պատերը, թիթեղյա կտուրները թացանում են։ Թիթեղն էլ առաջին անգամն է պառկել անձրևի տակ, իսկ մթին