Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/523

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զգում, որ շաղ է նստում շինելի վրա, ոտքի տակից ցեխ է թռչում շինելի փեշերին։ Մի պատուհան բաց է... Լևոնը նայում է վերև։ Նրան դյուր է գալիս, որ կենվորը գարնան այդ մշուշին բաց է արել պատուհանը, և մշուշը ներս է մտնում։

Ռադիոն երգում է բաց պատուհանից։

— Ուրեմն դեռ ուշ չէ... — մտածում է Լևոնը։ Մի քանի կանայք, տղամարդիկ ծիծաղելով անցնում են դեպի նոր տները։ Նրանք կինոյից են գալիս և ուրախ են, որ նոր տներում լուսավոր, ընդարձակ սենյակներ ունեն։

Լևոնը մեխվում է տեղը.

— Վոտ չորտ,— ասում է և շարունակում քայլերը:

Ռադիոյի աղջիկը երգում է.

Նռան կլեպ պռոշդ...

Նեյնիմ աման ամա՜ն...

Լևոնը դանդաղ է քայլում և ափսոսում է, որ այդ խոսքն ասաց.

— Տարօրինակ է...

Եվ նա նայում է աջ, ձախ։ Ո՞ւր է ծաղկած ծիրանիների փողոցը... Ձախ կողմն էլ բարձրացան շենքեր, նույնպիսի բարձր տներ վարդագույն տուֆից, կապույտ բազալտից։ Ահա այն պայտաձև տունը, նրա քարերը եկեղեցու քարերն են: Տունը երկա՜ր, երկա՜ր պատշգամբներ ունի դեպի բակը։ Պատշգամբները լուսավոր են...

Բայց ու՞ր են ծիրանիները։

Կարծես երկար տարիների օտարությունից վերադարձել և փնտրում է այն տունը, որտեղ անցել էր իր մանկությունը։ Փնտրում է, և չկա, և որովհետև չկա, ավելի է բարձրանամ նրա հուզմունքը, նրա կարոտը։

Մինչ այդ, նա երբեմն հիշում էր այդ փողոցը։ Այն միտքը, թե ծառերն ու կավե պատը, փոքրիկ պատշգամբը դեռ մնում են, նրան օգնում էր, որ հեշտությամբ