Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/526

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մորթե փափախը գլխին մի մարդ, ծաղկատար երեսով։

— Ինձ քու մոտ են ղարկել...

— Ի՞նչ կա։

— Ինձ պտի ունթունես...

— Որտե՞ղ։

— Հո մեծամեծի գործ չեմ ասում... ղարաուլ բան...կարամ լավ փայտոն քշիլ, ձի պահիլ... Մի խոսք, ամեն բան ձեռովս վեր է գալի...

Եվ իսկույն ավելացրել էր, որ գյուղից նոր է եկել, տնից հեռացել է «կնկա պատճառով»...

Պարզ էր խոսում։ Ժպտում էր միամիտ, երևում էր, որ երեկ է սարից իջել։ Օսեփը դարձավ գիշերապահ, առաջին ամիսը նրա աչքին երևում էր, հետո ինքը գնաց գյուղ, հիշողությունից կորավ։

Մի երեկո, երբ ինքը ներս մտավ հիմնարկը, Օսեփը լեռնցու կոշտ ձայնով միջանցքի ծայրից կանչեց.

— Ընկեր Լևոն... էս սհաթիս մի կնիկ թելեպոնով քեզ հարցրեց։ Ասի ստի չի... նհենց զրինգ էր խոսում...

Լուսիկն էր հարցրել...

— Ընկեր Լևոն... բախտս բերեց։ Գնացի Աշտարակուց մի աղջիկ առա, իմ ուզած օղլուշաղն է... Դեյրա եմ առել, մի ջուխտ բատինկա։ Տես,— և նա արձակեց անձրևանոցի կոճակները,— իստակ, մաքուր... էս սաղ նրա շնորհքն է... Համա էս գործս ուզում եմ փոխած... Այսուհետ ինձ հարմար չի։ Ես ըստի մենակ, նա ընդի...— և գդակը խառնելով ավելացրեց.

— Ասենք, պատահած վախտը գալիս է... Դե տան հաշիվը ուրիշ... Եվ հարցրեց.

— Հմի որդի ես...— Լևոնը պատասխանեց:

— Քո կուշտը որ գործ լինի, էլի կգամ...

Լևոնը նայում էր կրակին։ Նրա ականջովն էր ընկել մի խուլ ձայն, որ գետնի տակիցն էր գալիս:

— Էս ջրի ձայն է՞, Օսեփ...