Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոտի փշրտանքը մեկմեկ դևն գցելով, դուրս եկավ գյուղամեջ, հարևան ու դրկցից իմանալու նոր լուրեր։

Միկին շեմքի առաջ մի քիչ կանգնեց, նայեց ձիուն, որ խոտատեղից վերադարձել, ախորժակով խժռում էր սարի կանաչ խոտի մի խուրձ, երբեմն գլուխը վեր հանում, աջ ու ձախ դարձնում։ Միկին մի անգամ էլ համոզվեց, որ ձին նիհար չի, ափսոսանքով մոտեցավ.

— Սա՜տկած, քիչ կեր է՛լի, տրաքվելու չե՞ս հո... Ասաց ու խուրձը դրեց գոմի կտրան։

— Հը՞, կասես բոյը կարճ լինի.․. Չափումը չգա,— դարձավ նա մորը՝ որ հավաբունի մուտքը կալել ու կանգնել էր քիչ հեռու։

— Ես ի՞մ, այ որդի...

— Ռուսի ղազախը սրա վրա որ նստի, ոտները տափով քաշ կգան,— ասաց Միկին ու անցավ բակով դեպի փողոց։

Մութն էր, երբ գյուղամիջից Միկին տուն դարձավ։ Գոմում կապած ձին լսեց տիրոջ ոտնաձայնը, բարակ վրնջաց։ Միկին խղճահարվեց, աչքն ընկավ գոմի կտրան դրած խուրձին։

Հենց ճրագը ձեռքին, խոտը կռան տակին Միկին գոմի դուռը բաց արեց թե չէ, Չալկան վրնջալով մի քանի քայլ արեց, փորձեց կտրել կապը, բայց չկարողացավ։

Չալկան տկլոր էր, և լույսի տակ այնքան ողորկ ու փայլուն երևաց նրա կարմիր մորթը, ասես յուղած լիներ։ Միկին խոտը ախոռի մեջ գցեց, և երբ ձին մռութը կոխեց մեջը, ձեռքով շոյեց Չալկայի փափուկ մեջքը։

Ընդարձակ և հին գոմի մի անկյունում պառավ կովն էր նստել, իսկ երկու այծերը, որոնք կանգնել էին մսուրի վրա, Միկան տեսնելուց թռան ցած, մկկալով մոտ վազեցին։ Այդ գիշեր Միկին չմոտեցավ ոչ կովին և ոչ էլ այծերին, մի քիչ էլ կանգնեց, Չալկայի ոտերի տակ թափած խոտը հավաքեց ախոռի մեջ և դուռը դրեց։

Երեխաները քնել էին: Շարմաղ բիբին, աչքերը