Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բժիշկն էր մենակ խաղաղ. սովորական բան էր նրա համար:

Երբ փոսերը պատրաստվեցին, հիվանդ կովերին քշեցին փոսերի մոտ: Պահակներից նա, որ կես արշինանոց բերան ուներ, կացնի բութ ծայրով խփում էր կենդանու ճակատին, շշմում էր կենդանին անասելի ցավից, բառաչում և գլորվում փոսի մեջ:

Հետո սև նավթ թափեցին և խոտի խուրձեր, վառեցին նավթն էլ, խոտն էլ: Մութի մեջ վառվում էին խարյուկները, ճենճերահոտ էր բարձրանում, իսկ քամին նավթի ու խանձված մսի հոտը փչում էր հեռու, դեպի սարերը, ուր կանաչի վրա գիշերվա ցողն էր կաթում:

10 Բակում բառաչում էին հորթերը մինչև ուշ գիշեր, սուգ էր իջել գյուղի վրա:

Պետին անխոս, ցավը սրտում կանգնել էր վառվող խարույկների առաջ, միտն էր բերում սև կովը, որ կուրծքը կախ էր միշտ, և հանդից գալիս յուղոտ կաթը ծլլում էր:

Երբ խարույկները հանգան, Պետին շիվար ետ դարձավ, կոլոլվեց կարպետի մեջ, պառկեց հերվա չոր խոտի վրա:

Որբ մնացած հորթերը բառաչում էին, և հերվա խուրձը գլխի տակ, հնացած կարպետի տակ Պետին լալիս էր անօգ մնացած մանկան պես:

* * *

Մյուս առավոտ տավարը տանելիս Պետին սիրտ չարավ կալերի կողմը նայելու, 20 գլուխը կախ անցավ: Աղբյուրի մոտ Զառի աքիրն էր, որ կովը բերել էր նախիրին խառնելու: Եվ Պետին առաջվա պես նրան չասաց, թե`

– Հեյվանը մեղք ա, քիչ կթի:

Բայց Զառի աքիրը տնքալով իր խոսքն ասաց, որ`

– Փորձանք ա գալու գեղի գլխին:

Առաջին օրերը շատ ծանր անցան: Պետին չէր կարողանում