Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/559

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընտրությամբ գործածել, մերթ այդ ձևերից մեկի կամ մյուսի գերակշռությունը ակնհայտորեն խմբագիրների ու սրբագրիչների միջամտության արդյունքն է։ Այդպես, բնագրային տարբերակներում անենք ետ քաշեց — հետ քաշեց, ետ գնաց — հետ գնաց, ետ նայեց — հետ նայեց, ետևից — հետևից և նման տարբերությունների բավական մեծաքանակ դեպքեր։ Նպատակահարմար գտանք բերել դրանց միայն մի մասը, որը լրիվ պատկերացում է տալիս մյուս նմանօրինակ տարբերությունների վերաբերյալ։

Բնագրային տարբերությունների ներկայացման կարգը հետևյալն է։

1) Նշված են հիմնական բնագրի էջահամարները ներկա հատորում, ապա և այն տողի կամ տողերի համարը (համարները)1, որտեղ առկա է բնագրային տարբերություն երկի նախորդ հրապարակման համապատասխան հատվածի համեմատ։

Տողահամարից հետո բերված է հիմնական տարբերակի (ներկա հատորում տպված) տվյալ հատվածը (պարբերություն, նախադասություն, բառակապակցություն, բառ), ապա դրված է թեք գիծ, որից աջ տրված է մյուս տարբերակի նույն հատվածի փոփոխակը։ Թեք գծից աջ բերվող խոսքային հատվածների կամ բառերի կողքին' փակագծում պայմանական հապավումով ցույց է տրված բնագրային տվյալ տարբերակի բնույթը (ձեոագիր, մեքենագիր) կամ հասցեն (որտեղ է հրապարակված)։ Ինչպես օրինակ.

էջ 34

18 խրճիթի ներսում / խրճիթի մեջ (ՆԱ)

Նշանակում է, երկի հիմնական բնագրի խրճիթի ներսում բառակապակցությունը գտնվում է ներկա հատորի 34-րդ էջի 18-րդ տողում, իսկ խրճիթի մեջ-ը գտնվում է բնագրային տարբերակում, որ հրապարակված է «Նոր ակոս» պարբերականի համապատասխան համարում (նշված է ծանոթագրության մեջ)։

Կամ՝

էջ 166

27—28 տաշտի ջրի մեջ / տաշտի լեղակ ջրի մեջ (ՏՁ)

Դարձյալ՝ թեք գծից ձախ տրված բառակապակցությունը ներկա հատորի 166-րդ էջի 27—28-րդ տողերում է գտնվում, իսկ գծից աջ տրված է երկի տպարանային ձեռագրի մեջ եղած տարբերակը:

3-րդ բնագրային տարբերակի առկայության դեպքում դրված է մի նոր թեք գիծ և նույն կերպ նշված այդ տարբերակի համապատասխան հատվածը։

2) նշանը ցույց է տալիս, որ համեմատվող հատվածների մեջ կրճատում ենք արել՝ հիմնական բնագրի և նրա տարբերակի համեմատվող առավել ծավալուն հատվածների ներսից հանված են լիովին նույնական կտորներ (չկրկնելու տակով)։

——————————————————

1 Տողերի համարակալման ժամանակ իբրև մեկ տող հաշվված են նաև վերնագրերն ու երկերի առանձին մասերը նշող թվահամարները (1, 2 և այլն), տող չեն հաշվված պատմվածքների մասերը միմյանցից բաժանող աստղանիշերը։