Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միայն հասկացավ այն, որ դրությունը ծանրանում է, նոր փորձանքներ են պահված օրերում գալիք։

Զինվորները վերադառնում էին գիշերով, զենքով, առանց հրացանի․ ծածկվում էին ցերեկով մարագներում, մոտակա սարն էին փախչում, երբ լսում էին, թե մարդ է գալու գյուղ ժողովի, նոր զորքի։

Աշուն էր, երբ լուր բերին, թե մոտակա շրջանում հայ, թուրք խառնվել են իրար, գյուղեր են կրակում, երկուստեք խմբերը դարձել են հրձիգներ վայրագ, արյունն են ոթում արանքում 10 գյուղերի։

Գյուղում զենքը մահակից շատացավ։ Գնդացիրներ կային, խոսում էին թնդանոթի մասին։ Երեխաները զենքից էին խոսում, հատ ու կենտ կրակոցները սովորական էին դարձել։

Զենքի հետ կողոպուտն էլ շատացավ։ Գյուղում ապահով չէր։ Քնելուց առաջ տան դռների կապերը ավելի էին պնդացնում։ Գողություն կար այգիներում, գյուղը հին հաշիվներ էր մաքրում և հրկիզում հարևանի արտը, տասը տարի սրտում պահած վրեժը հանում։

Համարյա ամեն իրիկուն դիրքապահներ էին շրջում գյուղի չորս 20 կողմ։ Նոր մարդիկ էին եկել խմբապետ, վաշտապետ, որոնք լավ սենյակներում էին ապրում, յուղ ու հավ պահանջում, հեռանում գյուղից մի քանի օրով և թալանով վերադառնում։

Գյուղը կծկվել էր, վախից կուչ եկել։ Բայց և կերուխում կար հարուստ տներում, ուր հրամանատարը հարբած կրակում էր տասնոցից պատուհանից դուրս, օդի մեջ։ Սոսկում էին ազդում գյուղի վրա գնդակները՝ թեժ արճիճ, որ վզզում էին ձմռան ցուրտ օդում։ Կես քուն, կես արթուն գյուղը հսկումի մեջ էր, մինչև լուսաբաց ականջը ահազանգի պատրաստ։

Տավարն էր, որ տաք գոմերում փնչոցով որոճում էր առաջվա պես, 30 ծծկեր մանուկներն էին, որոնք անգետ,