Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/591

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Էջ 393

7 բոլոր իմ է / բոլորը իմ է (ԽՀ)

7 բոլոր իմ է բառերից հետո — Որքան սեր, որպիսի կամք և վճռականություն կար նրա խոսքերում, «բոլորը իմ է», և այդ ամենևին էլ այն ագահությունից չէր, որ ուներ հին գյուղի աշխարհակալ հարուստը, այդ նոր գիտակցության և նոր վերաբերմունքի առաջին շողերն են, որոնք թափանցել նրա ուղեղը և այնտեղ փայլում են նոր իմաստով (ԽՀ)

25 Լեռ չի փլվել / և լեռ չի փլվել (ԽՀ)

26—27 և միայն քրտինք են թափել / ահա քրտինք են թափել (ԽՀ)

էջ 394

8 — 9 գարնան առավոտ բառերից հետո — Լեռ չի փլվել, բայց սասանել է հիմքից, ճեղքվել է սեփականատիրության դարավոր բերդը. Քեռի Դավոն, առաջին կոլտնտեսականներից ամենից ալեհերը, կարող է նայել նախիրին և երամակին ու հպարտությամբ ասել, որ «բոլորը իմ էս»։ Եղել է և դեռ շարունակվում է հաղթական մի կռիվ հողի մշակների խեղճության դեմ և նրանց լուսավոր կյանքի համար, մի կռիվ, որի բովում թրծվում է ինքը մարտիկը (ԽՀ)

17 մեկը խրճիթում գնում գալիս էր / մեկը խրճիթում գնում էր գալիս (ԽՀ)

էջ 396

15 այն դժվարությունների բովում / այդ դժվարությունների բովում (ԽՀ)

16 որոնցից յուրաքանչյուրը / որոնց յուրաքանչյուրը (ԽՀ)

18 միացրել են իրենց աշխատանքը բառերից հետո — Նրանց մեծ մասը հիանալի հասկանում է աշխատանքի կատեգորիաների տարբերությունը և աշխօրի չափը, եթե նույնիսկ ոչխարը լափվում է տասնորդական կտորակով: Ոմանք ռուբլու և կոպեկների օգնությամբ են հասկանում։ Մեջքի վրա գեղանկար պառկած այն թիկնեղ մարդուն «Կես կռիվ» Մխոն բավական երկար բացատրեց խորանարդի և քառակուսու տարբերությունը և մարդը հասկացավ, երբ նրան ցույց տվին սենյակի երեք չափը: Իսկ մի ուրիշը, որը և դժվար էր հասկանում, և դժվարանում էր արտասանել «ինվենտարիզացիա» բառը, կես լուրջ ասաց.

— Եղավ թամամ Զակսելխոզսնաբ... մինչև անունը սովորինք՝ փակին (ԽՀ)

էջ 397

29 խճճված ծոպերը բառերից հետո — Իրենց կյանքում որքան բարիք են ստեղծել քեռի Դավոյի այդ կոշտ և ծանր ձեռքերը և այդ բարիքներից ո՞ր մասն է նրան բաժին ընկել (ԽՀ)

էջ 398

13 որ հասնում է / որ հասել է (ԽՀ)

էջ 399

8—9 հակառակ է մտածում / հակառակն է մտածում (ԽՀ)

17 բարձրանան նրա ուսերի վրա / բարձրանան նրա ուսերը (ԽՀ)