Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/611

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գրականության և արվեստի թանգարանում «Մթնաձոր» ժողովածուի բոլոր ձեռագիր բնագրերը առանձնացված էին մեքենագիրներից, իսկ լրագրային մի շարք հայերեն և ռուսերեն կտրոններ, որ պարունակում են հեղինակի տարրեր պատմվածքները, քննադատական հոդվածներ նրա մասին և այլն, պահվում էին մի այլ թղթապանակի մեջ։

Ընդհանուր էջակալման առկայության շնորհիվ մենք վերականգնեցինք ժողովածուի նյութերի նախնական դասավորությունը։

Լրագրային զանազան կտրոնների հավաքածուի մեջ միայն երեքի («Զորբան», «Գյուլբահարի համար» և «Խաղլացավ») վրա կան կապույտ մատիտով հեղինակի դրած էջահամարները, պետք էր ենթադրել, որ այդ կտրոնները ժողովածուի տպարանային բնագրերից են:

Երբ պատմվածքների ձեռագիր և մեքենագիր բոլոր բնագրերը ընդհանուր էջակալմամբ դասավորեցինք, մնացին ընդհանուր էջահամարակալման մի քանի ընդհատումներ, չկային 61—76, ինչպես և 25, 36, 93, 107 և 115 էջերը։ Այս բացերից երեքը լրացվեցին վերոհիշյալ երեք կտրոնների էջահամարներով, որոնք են' «Զորբան»-25, «Գյուլբահարի համար»-93, «Խաղլացավ»-107։ Մյուս երեք բացերը (C1—76, 86, 115) մնացին (չկան համապատասխան էջահամարներ ունեցող նյութեր)։

Ստորև բերում ենք ժողովածուի նյութերի նախնական դասավորությունը՝ վերականգնված բնագրերի ընդհանուր էջակալման օգնությամբ։ Վերնագրերի աջ կողմից նշված են յուրաքանչյուր երկի էջահամարները, փակագծերում՝ ջնջված էջահամարները։ Տրված են նաև էջակալման ընդհատումները (պակսում է կամ պակսում են բառերից հետո)։ Նյութերը ձախից համարակալել ենք։ Քանի որ էջակալման ընդհատումը նշան է այն բանի, որ այդ տեղում նախապես ինչ-որ բնագիր է եղել, ուստի համարակալել ենք նաև ընդհատումները։


1․ Վանդունց Բադին 1—24

2. Զորբան 25 (ջնջված է 43-ը)

3. Աքարում 26—33

4. Այու սարի լանջին 34—51 (ջնջված է՝ 25—42-ը)

5. Ծիրանի տափ 52—60

6. Պակսում էն 61—76 էջերը, ընդամենը 17 էջ

7. Միրհավ 77—85

8. Պակսում է 86-րդ էջը

9. Հանավանք 87—92

10. Գյուլբահարի համար 93 (ջնջված է 75-ը)

11. Մինա Բիբին 94—106 (ջնջված է 61—73-ը)

12. «Խաղլացավ» 107 (ջնջված է 94-ը)

13. Օրանջիա 103—114

14. Պակսում է 115-րդ էջը

15. Մրոց 116—122