Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/612

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

15. Մթնաձորի «չարքը» 123—143

17. Խոնարհ աղջիկ 144—156

18. Լառ֊ Մարգար 159—168

19. Սաբու 169 —177

20. Ալպիական մանուշակ 178—190

Այս ցանկի քննությունից պարզվում է, որ նախապես ժողովածուի մեջ եղել է 20 պատմվածք։ Ինչպես կարելի է դիտել, ցանկում բաց են մնացել՝ երկու տեղ մեկական էջ, իսկ մի տեղ՝ 17 էջ: Ժողովածուի բնագրերից մեկ էջահամար են ստացել միայն լրագրային կտրոնները, ուրեմն պակսող երկու մեկական էջերը՝ 85-ը և 115-ը, նույնպես պետք է լրագրային կտրոններ եղած լինեն։ Բաց մնացած 17 էջերը մեքենագրված կամ ինքնագիր բնագիր են մատնանշում։ «Մթնաձոր» ժողովածուի տպարանային բնագրերից մեքենագրվածները 6֊ից 9-ը էջ են զբաղեցնում1, իսկ ձեռագրերը՝ 10-ից 24 էջ2 ուրեմն 17 էջանոց բնագիրը հավանական է, որ ձեռագիր է եղել։ Թե դա ինչ պատմվածք է, այժմ դժվար է ասել։ Հնարավոր չէ որոշել նաև, թե Բակունցի ո՞ր պատմվածքի թերթային կտրոնն է նախապես զբաղեցրել 86֊րդ էջը։ Իսկ բաց մնացած էջերից վերջինի՝ 115֊ի վերաբերյալ ունենք ենթադրություն, ո2րին կանդրադառնանք ստորև։

Երբ ընդհանուր էջակալության օգնությամբ նյութերի վերականգնված վերոհիշյալ նախնական կազմն ու դասավորումը համեմատում ենք «Մթնաձոր» ժողովածվում տպագրված նյութերի վերջնական դասավորության հետ, պարզվում է, որ պատմվածքների հերթականության մեջ տարբերություններ կան. այսպես, տպագիր ժողովածուի մեջ «Վանդունց Բադին» երկրորդ պատմվածքն է, իսկ դասավորության նախնական տարբերակում՝ առաջինը, տպագրվածում «Զորբան» 11-րդն է, նախնականում՝ 2-րդը, տպագրվածում առաջին պատմվածքը «Մթնաձորն» է, որը չկա ընդհանուր էջակալմամբ վերականգնված նախնական կազմի մեջ։

Նշվեց, որ ժողովածուի տպարանային բնագրերի մեջ կա «Մթնաձոր» պատմվածքի մեքենագրված բնագիրը: Բայց այն չունի ընդհանուր էջակալման թվեր՝ ոչ կապույտ մատիտով, ոչ թանաքով։ Դա նշան է այն բանի, որ տվյալ մեքենագիրը նախապես չի եղել ժողովածուի բնագրերի կազմում:

«Մթնաձոր» ժողովածուի նյութերի ցանկի տպարանային բնագիրը գրված է հեղինակի կողմից մանուշակագույն թանաքով։ Նրա վրա նյութերի դասավորման ճշտումներ են արված՝ կարմիր և կապույտ թանաքներով։ Ցանկի մեջ նյութերի վերջնական դասավորությունն այն է, ինչ առկա է տպագիր «Մթնաձորում»։ Ձեռագիր ցանկում վերջնականապես դասավորված պատմվածքների դիմաց մատիտով նշված են էջերը (չկա միայն «Ալպիական մանուշակ»-ի էջահամարը), այդ

————————————

1Մթնաձոր՝ 9 էջ, Աքարում՝ 7, Ծիրանի տափ՝ 9, Միրհավ՝ 9, Հանավանք՝ 6, Օրանջիա՝ 7, Մրոց՝ 7, Uաբու՝ 9»

2 Վանդունց Բադին՝ 24, Այու սարի լանջին՝ 18, Մինա Բիբին՝ 13, Մթնաձորի «չարքբ»՝ 21, Խոնարհ աղջիկ՝ 15, Լառ-Մարգար՝ 10, Ալպիական մանուշակ՝ 13։