Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/614

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի վերջո, կարմիր թանաքով ջնջված է երկրորդ պատմվածքի վերնագիրը՝ Զորբան, փոխարենը կողքին դարձյալ կարմիր թանաքով գրված է Վանդունց Բագդին: Իսկ Զորբան նույն կարմիր թանաքով նորից գրված է 11-րդ համարի տակ, ուր ջնջված է ամենասկզբում եղած Օրանջիա֊ն։

Ուրեմն, ցանկում նախապես առաջինը հանդիսացող Վանդունց Բադին դարձել է երկրորդը, իսկ Զորբան երկրորդ տեղից տարվել է 11-րդ տեղը, որի հետևանքով Օրանշիա-ն մեկ «աստիճան» իջել է և 12֊րդ տեղում գրավել Մթնաձորի տեղը։ Վերջինս էլ տարվել է աոաջին տեղը Վանդունց Բադին վերնագրի փոխարեն։ Ըստ այդմ էլ վերադասավորվել են բնագրերը, և գոյացել է ժողովածուի նյութերի վերջնական հերթականությունը։

Այդպես, «Մթնաձոր» պատմվածքը կամ նախապես չի եղել ժողովածուի կազմում, կամ այդ պատմվածքի բնագիրը լրագրային կտրոնի ձևով նախ եղել է 14-րդ (115֊րդ էջահամարի տակ), հետո դարձել է 12-րդը և ի վերջո, մեքենագրվելուց հետո, առաջինը։ Երկու դեպքում էլ եզրակացությունն այն է, որ «Մթնաձոր» պատմվածքի դերը, ավելացնենք՝ նաև Մթնաձոր անվանման արժեքը, հեղինակի համար աստիճանաբար է նշանակալից դարձել, ժողովածուի նյութերի կազմը, ինչպես և դասավորությունը ճշտելու ընթացքում։ Հավանաբար այդ ընթացքում էլ հեղինակի մեջ ծագել է ամբողջ ժողովածուն Մթնաձոր կոչելու միտքը։ Այս հարցը ուշագրավ է այն պատճառով, որ Մթնաձոր անունը հայ գրականության մեջ հաջող գտնված այն վերնագրերից է, որոնք խորհրդանշում են ամբողջ ստեղծագործական աշխարհ, այնպես, ինչպես Թումանյանի Մերոնք-ը, Իսահակյանի Երգեր ու վերքեր-ը, Վ. Տերյանի Մթնշաղի անուրջներ-ը կամ Երկիր Նաիրի-ն։

Մթնաձոր-ը խորհրդանշեց նաև Բակունցի պատկերած հայոց գյուղաշխարհը՝ յուրահատուկ, անկրկնելի բակունցյան գույներով, տրամադրություններով, գաղափարով:

* * *

Բակունցի կենդանության ժամանակ «Մթնաձոր» ժողովածուի մեջ մտած պատմվածքներից «Վանդունց Բագին», «Օրանջիան», «Ծիրանի տափը», «Մրոցը», «Լառ-Մարգարը», «Զորբան», «Ալպիական մանուշակը», «Մթնաձորը», «Միրհավը» տարբեր բնույթի ու չափի կրճատումներով տեղ են գտել հայոց լեզվի և գրականության մի շարք դասագրքերում (տե'ս համապատասխան պատմվածքներին նվիրված ծանոթագրությունները)։

Հեղինակի կենդանության ժամանակ «Մթնաձոր» ժողովածուի մեջ մտած երկերից ամբողջությամբ, բայց և հիմնովին վերամշակված՝ վերահրատարակվել է չորս պատմվածք՝ «Միրհավ», «Խոնարհ աղջիկ», «Ալպիական մանուշակ», «Սաբու». առաջին երեքը 1933 թ․, «Սև ցելերի սերմնացանը», վերջինը 1935 թ․, «Անձրևը» ժողովածուներում:

Բակունցի վախճանից հետո «Մթնաձոր» ժողովածուի պատմվածքներից «Խոնարհ աղջիկը» (ըստ «Սև ցելերի սերմնացանի» տարբերակի) հրապարակվել ( 1938 թ. Փարիզում լույս տեսած «Պատմվածքներ» ժողովածուի մեջ, այնուհետև,