Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/623

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է ունեցել և թղթախաղի առիթով մարդ է սպանել։ Բակունցին, բնականաբար, իրական Հաբուդի այս հատկությունը պետք չէր՝ հերոսական գրական կերպար ստեղծելու համար։

էջ 29, տող 11—12. տեր-Գևորգը, որ սաղմոս ու շարական անգիր գիտեր։ Սաղմոս ասելով հասկանում են Հին կտակարանի (Աստվածաշունչ) «Սաղմոսների գրքի» (Սաղմոսարանի) մեջ տեղգտած հին հրեական հոգևոր երգերը, որոնցից յուրաքանչյուրը սաղմոս է կոչվում: Շարական կոչվում են հին հայկական հոգևոր երգերը, որոնք միջնադարում ամփոփվում էին շարակնոցներում:

ԱՔԱՐՈՒՄ
(էջ 39)

Բնագրային աղբյուրներ՝ ԽՀ 1926, 1 օգոս., 177, ՏՄՕ, ՄԺ:

Տպագրվում է ըստ Մժ-ի բնագրի:

Առաջին անգամ հրապարտկվել է 1926 թ. օգոստոսի 1֊ին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում, ապա 1927 թ. հեղինակային մասնակի խմբագրմամբ տեղ է գտել «Մթնաձոր» ժողովածուի մեջ, այնուհետև՝ 1955 թ․ Երկերի երևանյան միհատորյակում, 1956 թ՝ «Ամբողջական գործը» բեյրության հրատարակության 2֊րդ հատորում, 1964-ին՝ Երկերի աոաջին հատորում։

Տպարանային մեքենագիրը բաղկացած է 7 փոքրադիր (18,2X 22,5 սմ.) թերթերից (մեծադիր թերթերը ծալված են, ապա երկու մասի բաժանված)։ Յուրաքանչյուր թերթիկի մեկ էջում կա 20 տող (միջին հաշվով)։ Մեքենագրությունը՝ մանուշակագույն է։ Թուղթը՝ սպիտակ, փայլուն։ Էջերի վերին ձախ մասում կա ընդհանուր էջակալում կապույտ մատիտով) 25—33։ Վերջում թվական չկա։

Աքար հավանաբար Ագարակ անվան բարբառային ձևն է. այս (Ագարակ) անունով Սյունիքում մի քանի գյուղեր են եղել։

ԱՅՈՒ ՍԱՐԻ ԼԱՆՋԻՆ...
(էջ 46)

Բնագրային աղբյուրներ՝ ՏՁ, Մժ:

Տպագրվում է ըստ Մժ-ի բնագրի:

Առաջին անգամ հրապարակվել է «Մթնաձոր» ժողովածուի մեջ, ապա 1955 թ. Երկերում, 1956-ին՝ «Ամբողջական գործը» ժողովածուի (Բեյրութ) 2-րդ հատորում, 1964-ին Երկերի 1-ին հատորում։

Պատմվածքի տպարանային ձեռագիրը բաղկացած է 18 փոքրադիր (17 X 23 սմ.) թերթերից (մեծադիր թերթերը բաժանված են երկու մասի)- յուրաքանչյուրի մեկ էջում բնագիրը գրված է հեղինակի կողմից, մանուշակագույն թանաքով։