Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/624

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թուղթը` սպիտակ, փայլուն: Մեկ էջում կա 33 տող (միջին հաշվով)։ Էջերի վերին ձախ մասում՝ ընդհանուր էջակալում կապույտ մատիտով, նախ՝ 25—42, ապա ջնջված նույն մատիտով և նորից համարակալված՝ 34—51։ Վերջում հեղինակի ձեռքով գրված է թվական՝ 6. IX. 25, ապա վրան գիծ է քաշված կապույտ մատիտով (որպեսզի չշարվի)։

Թվականը ցույց է տալիս պատմվածքը գրելու (հավանաբար ավարտելու) օրը։

Այս պատմվածքը իր հակապատերազմական բնույթով, ավելի ճիշտ՝ ամեն տեսակ պատերազմը մերժելու հակումով, համահնչյուն է հեղինակի «Աշոտը» «Անտառում» և «Աղոթք» ստեղծագործություններին, որոնք հրապարակվել են 1918 թ. («Ժողովուրդ», № 13, 15, 27), երբ Բակունցը գործող բանակում 19) 3 թվականի գարունը անցկացրած, նոր էր զորացրվել և ուժեղ արտահայտված հակապատերազմական տրամադրություններ ուներ։

Պատմվածքը, ինչպես ձեռագրի թվականն է ցույց տալիս, գրված է Գորիսում (1925 թ. Բակունցը բնակվել է հայրենի քաղաքում)։ Պատկերված է 1914—1918 թվականների զանգեզուրյան մի գյուղակ, հավանաբար նկատի է առնված Երիշենը, իսկ քաղաքը, որտեղ պատմվածքի գլխավոր հերոսը՝ Պետին «մի անգամ էր եղել», Գորիսն է։ Անկասկած, Պետին ունեցել է նախակերպար, և ամբողջ պատմվածքը՝ նախապատմություն։

Պատմվածքում օգտագործված են նաև 1904—05 թվականներին Զանգեզուրում բռնկած՝ խոշոր եղջերավոր անասունների համաճարակի հետ առնչված իրադարձությունները, երբ հարյուրավոր անասուններ մահացան կամ այրվեցին իշխանությունների կողմից։

ԾԻՐԱՆԻ ՏԱՓ
(էջ 63)

Բնագրային աղբյուրներ՝ ԽՀ 1926, 16 հուն, № 140, ՏՄՕ, Մժ:

Տպագրվում է ըստ ՄԺ-ի բնագրի: Կատարված են հետևյալ ուղղումները.

էջ 66, տող 28. Մժ-ում և ՏՁՕ-ում՝ խղճությամբ—ուղղված է ըստ ԽՀ-ի՝ խեղճությամբ։

Էջ 70, տող 2, Մժ-ում և ՏՁՕ-ում՝ իրենց—ուղղված է ըստ ԽՀ-ի՝ իրենք։

Առաջին անգամ հրապարակվել է «Խորհրդային Հայաստան» օրաթերթում 1926 թ. հունիսի 16-ին։ Այնուհետև տեղ է գտել՝ 1955 թ. Երկերում, 1956-ին բեյրության «Ամբողջական գործի» 2-րդ հատորում, 1964 թ. Երկերի առաջին հատորում։

Հեղինակի կենդանության ժամանակ կրճատումներով տպագրվել է նաև դասագրքերի մեջ, ինչպես, օրինակ, 1927-ին՝ Ս. Հակոբյանի կազմած «Կարմիր արև. 5-րդ տարի» դասագրքում, 1928 և 1929 թթ. նույն դասագրքի վերամշակված հրատարակությունների մեջ, 1930-ին Ա. Բակունցի կազմած «Կարմիր արև» դասագրքում (ուսմ. 5-րդ տարի), 1933-ին «Հայոց լեզվի դասագրքում» (Դ. տարի),