Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԾԻՐԱՆԻ ՏԱՓ

Թեկուզ անունը Ծիրանի տափ[1] է, բայց և ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ։ Գետի ափին, քարաժայռերի ճեղքերում մացառներ կան, քրքրված ցախավելի պես դիք֊դիք ցցված։ Ծիրանի տափի առավելությունը քամիներից պաշտպանված լինելն է և ջրի մոտիկությունը։ Սարում, երբ գարնան սկզբին բորան է լինում, անձրևախառն քամի, չոբանը ոչխարը գետի ձորն է քշում և պատսպարան տալիս լերկ Ծիրանի տափի ժայռերի հետև։ Այծերը մացառներ են կրծում։ Ոչխարը՝ գլուխը իրար շեքի մեջ՝ որոճում է։ Հոտի մեջ և ոչ մի ոչխար բորան օրերին գլուխը վեր չի հանի։

10 Ծիրանի տափը հիշատակելու արժանի ոչինչ չէր ունենա, եթե երկու գյուղի՝ Միրի և Մրոցի միջև անվերջ շարունակվող կռիվների, խոսք ու զրույցի առարկա չդառնար, եթե նրա համար տարիների ընթացքում բազմաթիվ անգամ մահակներով կռիվ չտային երկու հարևան գյուղերը՝ Մրոցն ու Միրը։

Երկու գյուղն էլ գետի ձախ ափին են ընկած, Մրոցը վերև, իսկ Միրը ներքև։

Մրոցն ու Միրը հավասար ծխեր ունեն, և առաջներում, երբ մահակներով կռիվ էին տալիս Ծիրանի տափի համար, այնպես էր պատահում, որ մի տարի Մրոցն էր