Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/632

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էջ 84, տող 11. Կարդան շարական ու սաղոս — տե՛ս «Վանդունց Բադին» պատմվածքի ծանոթագրությունը:

Էջ 86, տող 12. Արայի լյառը—լեռ Քասախ գետից ձախ, Արագածից հարավ-արեԼլք:

ԳՅՈԻԼԲԱՀԱՐՒ ՀԱՄԱՐ
(էջ 90)

Բնագրային աղբյուրներ՝ ԽՀ 1925, 13 դեկտ., 284, ՄԺ:

Տպագրվում է ըստ ՄԺ-ի բնագրի: Ուղղում.

էջ 92, տող 11. ՄԺ-ի և ԽՀ-ի բնագրերում՝ զգուշ—ուղղել ենք՝ զգույշ։

Առաջին անգամ հրապարակվել է 1925 թ. դեկտեմբերի 13-ին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում։ Ապա հեղինակային մասնակի խմբագրումներով՝ 1927֊ին «Մթնաձոր» ժողովածուի մեջ։ Երրորդ անգամ տպագրվել է 1955 թ. Երկերի միհատորյակում, ապա 1964 թ. Երկերի երկհատորյակի 1-ին հատորում։

«Մթնաձոր» ժողովածուի համար իբրև պատմվածքի տպարանային բնագիր ծառայել է «Խորհրդային Հայաստան» օրաթերթի կտրոնը, որի վրա կան մուգ մանուշակագույն շ թանաքով հեղինակի արած խմբագրումները և ընդհանուր էջակալման թիվը՝ դրված կապույտ մատիտով՝ նախ 75, որ ջնջված է, փոխարինված 93֊ով։

Էջ 90, տող 17 —19. Պատահել է ճիշտ այնպես, ինչպես մանկական հեքիաթումն է գրված. «Երկինքը փուլ եկավ, մի կտորն էլ պոչիս ընկավ» — նկատի ունի «Աշխարհի կործանումը» հեքիաթը, որը հավանաբար Հովն. Թամանյանն է մշակել: Այդ հեքիաթը տպագրված է «Լուսաբերում» (տե՛u «Լուսաբեր» Ա տարի: Կազմեցին Ստ. Լիսիցյան, Հ. Թումանյան, Լ. Շանթ, Թիֆլիս, 1909, էջ 49—51):

Ահա հեքիաթի սկիգբը- Լինում է, չի լինում մի ճսաիկ-ճուտիկ:

Էս ճսաիկ-ճուտիկը մի օր ծածուկ մտնում է դրացու պարտեզը, որ քջուջ անի:

Մեկ էլ հանկարծ թփից մի վարդ է պոկվում, ընկնում պոչին: Ճսաիկ-ճուտիկը վախեցած դուրս է փախչում: Վազում է, վազում հասնում է Հավիկ-մարիկին:

— Վա՜յ, Հավիկ-մարիկ,— կանչում է հեռվից,— երկինքը փուլ է գալիս:

— Ա', ճսաիկ-ճուտիկ, էդ ո՞րտեղից իմացար,— հարցնում Լ Հավիկ-մարիկ:

— 0՜, ես իմ աչքովը տեսա, իմ ականջովը լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ»:

Էջ 91, տողեր 8—9

Դէնա բահար, այրի բահար,
Այլի կուտան սիրոյ խաբար...

Հովհաննես Թլկուրանցու մի տաղի սկիզբն է։ Քառատողի հաջորդ տողերն են.