Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/635

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՕՐԱՆՋԻԱ

(էջ 121)

Բնագրային աղբյուրներ՝ ԽՀ 1926, 20 մայիսի, № 117, ՏՄՕ, ՄԺ:

Առաջին հրապարակումը՝ 1926 թ. մայիսի 20-ին, «Խորհրդային Հայաստան» օրաթերթում, ապա 1927 թ. տպագրվել է «Մթնաձորում»։ Կրճատումներով տեղ է գտել մի շարք դասագրքերի մեջ («Կարմիր արև», 5-րդ տարի, Երևան 1927, «Կարմիր ուղի. հայերենի աշխատանքի քրեստոմատիա», Երևան, 1929, «Կոլեկտիվ ուղի», Երևան, 1930, 1931, «Սոցշինարար», Երևան, 1932 և այլն)։ Այնուհետև տպագրվել է հեղինակի երկերի 1955 թ. հրատարակության մեջ, 1959 թ. «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում (№ 8), 1964 թ.՝ Երկերի առաջին հատորում։

Տպարանային մեքենագիրը բաղկացած է 7 փոքրադիր էջերից, վերևում կապույտ մատիտով ընդհանուր էջակալում՝ 108—114։ Վերջում թվական չկա։ Բնագրային մյուս հատկանիշները նույնն են, ինչ «Ծիրանի տափ» (տե՛ս ծանոթագրութ.), «Միրհավ», «Հանավանք», «Մրոց» պատմվածքների տպարանային բնագրերինը։ Պատմվածքում նկարագրվածը Երիշեն գյուղն է, մոտակա քաղաքը՝ Գորիսը։


Էջ 121, տող 1. Օրանջիա—Այս անունը հնարավոր է, որ ռուսերենի միջոցով Հայաստան եկած ֆրանսերեն orangerie (ռուս.՝ оранжерея) բառի (նշանակում է ջերմոց, բույսերի և ծաղիկների աճեցման ջերմատուն) հայ բարբառային ձևափոխումը լինի: Պատմվածքում նկարագրված Օրանջիա ձորակը բնական ջերմոց է հիշեցնում:


ՄՐՈՑ

(էջ 127)

Բնագրային աղբյուրներ՝ ԽՀ 1926, 30 մայիսի, № 126, ՏՄՕ, Մժ։

Տպագրվում է ըստ ՄԺ-ի բնագրի։


Առաջին անգամ հրապարակվել է 1926 թ. մայիսի 30-ին, «Խորհրդային Հայաստան» օրաթերթում, ապա՝ 1927 թ. «Մթնաձոր» ժողովածուի մեջ: Հեղինակի կենդանության ժամանակ կրճատված տեղ է գտել դասագրքերի մեջ (ինչպես՝ Հ. Սուրխաթյանի «Կարմիր արև։ 7-րդ տարի» դասագրքում Երևան, 1928, Տ. Վանյանի «Կոլեկտիվ ուղի» ձեռնարկում, Երևան, 1930)։ Ապա տպագրվել է Երկերի 1955 թ. հրատարակության մեջ, 1959 թ.՝ «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում (№ 8), 1964 թ. Երկերի առաջին հատորում:

Տպարանային մեքենագիրը բաղկացած է փոքրադիր 7 էջերից, որոնց վերևում կա ընդհանուր էջակալում, արված կապույտ մատիտով՝ 116—122։