Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/636

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էջ 127, տող 1 (և այնուհետև) . Մրոց-Այս անասով գյուղ 1920-ական թթ. Զանգեզուրում չի եղել: Նախկինում Մրաց անունով եղեյ է Սիսիանի շրջանում (տե՛ս Ստեփաննոս Օրբելեան, Պատմույթի նահանգին Սիսական, գլ. ՀԴ) : Հավանաբար այդ լքված գյուղի անունն է Բակունցն օգտագործել այս, «Ծիրանի տափ», «Եվ բատրակը թույլ տվավ իրեն» պատմվածքներում:

Էջ 131, տող 4. տրիեր — սեղմազդիչ մեքենա (տրիեր ֆրանսերեն նշանակում է զտիչ) :

Էջ 132, տող 5. «Made in U. S. A.-»— պատրաստված է ԱՄՆ-ում (մակնիշ ամերիկյան արտադրանքների վրա):

«ՄԹՆԱՁՈՐԻ «ՉԱՐՔԸ»
(էջ 133)

Բնագրային աղբյուրներ՝ ՏԶ, ՄԺ:

Տպագրվում է ըստ Մժ-ի բնագրի:

Առաջին անգամ տպագրվել է 1927 թ․ «Մթնաձոր» ժողովածուի մեջ, ապա տեղ է գտել Երկերի 1955 և 1964 թթ. հրատարակություններում (վերջինի 1֊ին հատորում) ։ Տպարանային ձեռագիրը բաղկացած է 21 փոքրադիր (17X23 սմ.) թերթերից, որոնց յուրաքանչյուրի մեկ էջում բնագիրը մաքուր գրված է հեղինակի ձեռքով՝ մուգ֊մանուշակագույն (սևավուն) թանաքով։ Թերթերը պոկված են տետրից սկզբի 19 էջը' միտողանի, վերջի 2-ը՝ քառակուսի։ Մեկ էջում (միտողանի) գրված է 21 տող։ Էջերի վերևի ձախ և աջ անկյուններում կա առանձին համարակալում (2֊րդ էջից) ձեռագրի թանաքով) 2—21, ապա կապույտ մատիտով գրված ընդհանուր էջակալում՝ 123—143, Վերջում թվական չկա, կա Ակսել ստորագրությունը, որի վրա կապույտ մատիտով գիծ է քաշված (որ չշարվի)։

Կարելի է ենթադրել, որ տպարանային այս բնագիրը հեղինակը պատրաստել է որևէ պարբերականի ուղարկելու նպատակով և ոչ իր անդրանիկ ժողովածուի համար, դրա ապացույցն են Ակսել ստորագրությունը և էջերի առանձին (սկգբնական) համարակալումը։ Հետագայում հեղինակը այդ ձեռագիրը օգտագործել է՝ պատմվածքը «Մթնաձոր» ժողովածուի մեջ տպելու համար։

Կարելի է ենթադրել, որ պատմվածքի հերոսուհու՝ ընկեր Ասյայի նախակերպարը եղել է հեղինակի ավագ քույրը՝ Աննան, որը 1920-ական թվականներին Զանգեգուրի գյուղական կանանց մեջ աշխատանք էր տանում։

———————————————

1 Ժամանակի պարբերականներում նախնական հրապարակում գտնելու ուղղությամբ մեր կատարած որոնումներն անարդյունք մնացին։