Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/637

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԽՈՆԱՐՀ ԱՂՋԻԿԸ

(էջ 145)

Բնագրային աղբյուրներ՝ ԽՀ 1927, 1 փետր., № 24, 2 փետր.,№ 25, ՏՁ, ՄԺ, ՍՑՍԺ:

Տպագրվում է ըստ ՍՑՍԺ-ի: Կատարված ուղղումները.

Էջ 146, տողեր 26 — 27, ըստ ԱՑՍԺ-ի՝ Հարկավոր էր քաղաքից հեռանալ, միաժամանակ չերևալ այնտեղ. ուղղված է ըստ Մժ-ի՝ Հարկավոր էր քաղաքից հեռանալ, միառժամանակ չերևալ այնտեղ։

Էջ 150, տող 13. ՍՑՍԺ-ի բնագրում՝ կայծաքարով—ուղղված է ըստ ՄԺ-ի բնագրի և ՏՁ-ի՝ կայծքարով։

Էջ 156. տող 20. ՍՑՍԺ-ի բնագրում՝ աշխուժ—ուղղված է աշխույժ։

Էջ 158, տող 24. ՍՑՍԺ-ի, ՏՁ-ի, ՄԺ-ի բնագրում զգուշ—ուղղված է ըստ ԽՀ-ի բնագրի՝ զգույշ:

Էջ 160, տող 7. ՍՑՍԺ-ի բնագրում՝ թռչուններին էին նման—ուղղված է՝ թռչունների էին նման (ՄԺ-ում՝ ոչխարի էին նման,— ն հոդ չկա):


Առաջին անգամ հրապարակվել է «Խորհրդային Հայաստան» օրաթերթի 1927 թ. փետրվարի 1-ի և 2-ի համարներում, ապա 1927 թ. հեղինակային որոշ մշակումից հետո տեղ է գտել «Մթնաձոր» ժողովածվում: Ավելի արմատական վերամշակումից հետո 1933-ին տպագրվել է «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուի մեջ։ 1938 թ. տեղ է գտել հեղինակի «Պատմվածքներ» ժողովածուի փարիզյան հրատարակությունում։ 1955 թ. տպագրվել է Երկերի երևանյան հրատարակության մեջ և «Ամբողջական գործը» ժողովածուի (Բեյրութ) Ա հատորում, 1959 թ.՝ «Եղբայրության ընկուզենիներ» ժողովածուի (Երևան) մեջ, 1964 թ.՝ երկերի երևանյան երկհատորյակի 1-ին հատորում, 1969 թ.՝ «Ալպիական մանուշակ» Ժողովածվում (Երևան)։

«Մթնաձոր» ժողովածուի տարբերակի տպարանային ձեռագիրը բաղկացած է 15 փոքրագիր (17,3X23 սմ.) թերթիկներից. յուրաքանչյուրի մեկ էջում բնագիրը մաքուր արտագրված է հեղինակի ձեռքով. թանաքը մանուշակագույն։ Թուղթը հասարակ, շատ դեղնած: Մեկ էջում կա 39—40 տող, էջերի վերևի ձախ անկյունում՝ առանձին համարակալում (երկրորդ էջից)՝ 2—15: Ձեռագրի թանաքով, ապա մանուշակագույն մի այլ թանաքով կա նաև ընդհանուր համարակալում՝ 144—158: Վերջում թվական չկա։

Առանձին Էջակալման առկայությունը, ինչպես և թղթի տարբերությունը ժողովածուի մյուս բոլոր տպարանային բնագրերի թղթից՝ ենթադրել են տալիս, որ հեղինակը այս բնագիրը նախապես «Մթնաձոր» ժողովածուի համար չի պատրաստել։

«Խոնարհ աղջիկը» պատմվածքի՝ «Մթնաձորում» հրապարակված տարբերակը