Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաղթում, հաջորղ տարին՝ Միրը, կամ երկուսն էլ ջարդված վերադառնում էին, որովհետև Ծիրանի տափի համար համարյա հավասար թվով մահակներ էին զարկվում երկուստեք։ Մրոցն էլ էր այծ ու ոչխար պահում, Միրն էլ, վերի գյուղումն էլ կար եկեղեցի, ներքևի գյուղումն էլ։ Շատ անգամ միաժամանակ էին բացվում ուշունցի պարկերը։ Վերևի գյուղում, պատի տակ նստոտած ալևորներից ոմանք հոնի կարմիր փայտերը մեկնում էին Միրի կողմը, հայհոյում.

— Միրն էլ շեն ա՞, վառես, խանձահոտ չի գա։ Մեր աղբաջրումն են նրանք խմոր հունցում…

10 Գուցե հենց այդ ժամանակ Միրի ալևորներն էլ էին անիծում վերի գյուղերին և ջահելների սրտում պապենական ոխը թեժ պահում։ Բայց նրանք առիթ չունեին ասելու, թե Մրոցը վառես՝ խանձահոտ չի գա, թե նրանք աղբաջրով են խմոր հունցում, որովհետև Միրում երեխան էլ գիտեր, թե գետը վերից է գալիս, անցնում է Մրոցի կողքով, սրբում գետի մոտ կիտած աղբակույտերն ու մոխրանոցները և լվանում գետի միջով անցնող կովերի, եզների, ձիերի սմբակներն ու կոճղակները։ Միրի հարս ու աղջիկ այդ ավելի լավ գիտեին, դրա համար էլ լուսաբացից վազում էին գետը՝ ջուր առնելու, մինչև ջրի պղտորվելը։

Միրի երեխաներն էլ գիտեին, որ գետը վերևից է գալիս, բայց հարկավոր էր 20 մի քիչ հասակ առնեին և հասկանային, թե ինչու իրենց ալևորները վերի գյուղի հասցեին չէին ասում․

— Վառես՝ խանձահոտ չի գա…

Մրոցն էլ այծ ու ոչխար էր պահում, Միրն էլ, բայց Մրոցում այնպիսի մարդիկ կային, որոնք ամբողջ Միրի չափ ոչխար ունեին։ Կարելի էր առավոտ կանուխ գետից ջուր վերցնելով խմել նույնպիսի մաքուր և սառը ջուր, ինչպիսին վերի գյուղն էր խմում, բայց Միրը վերի գյուղի