Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/641

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խոնարհի որբևայրի լինելը. իրականում նրա ամուսինը (երկրորդ) այն ժամանակ և դրանից հետո երկար ժամանակ ողջ և առողջ է եղել:

Բակունցը իրականությունից այսպիսի շեղումներ կատարել է իր հիմնական մտահղացումը գեղարվեստականորեն ավելի ներգործուն մատուցելու համար։ Հոգեկան հարստություն և գեղեցկություն փնտրել ու գտնել ոչ բարեկեցիկ և ոչ գեղեցիկ, աղքատ ու հետամնաց միջավայրերում,— Բակունց արվեստագետի գեղագիտական-գաղափարական ամբողջության մի կարևոր մասն է սա, որ տարբեր ձևերով դրսևորվել է նրա շատ պատմվածքներում՝ «Միրհավ», «Այու սարի լանջին», «Ալպիական մանուշակ» և այլն։ «Խոնարհ աղջիկը» պատմվածքում հոգեկան գեղեցկություն, նուրբ կանացիություն Բակունցը բացահայտում է՝ խուրձ անող, ցախ կրող գյուղական «հասարակ» աղջկա մեջ։ Ապա ասելիքը շեշտելու համար պատմվածքի վերջում այդ աղջկան բոլորովին թշվառ վիճակում է ներկայացնում՝ կարծես ընդգծելով, որ ահա այսպիսի ցնցոտիավոր, որբևայրի, խեղճ ու կրակ կանանց մեջ էլ լինում է նուրբ հոգի, ներքին մեծ հարստություն, հաճախ ավելի, քան քաղաքակրթված ոչ քիչ կանանց մեջ։

Էջ 148. տող 21. շարականի գիրքը — Տե՛ս «Վանդունց Բադին» պատմվածքի ծանոթագրությունը:

Էջ 134, տող 29. Հուստինիանոս թագավորի մասին — Այս անունով նշանավոր են եղել Հուստինիանոս Ա՝ Բյուզանդական կայսր 483—565 թթ., Հուստինիանոս Բ՝ Բյուզանդական կայսր 685—695, 705—711 թթ.:

ԼԱՌ-ՄԱՐԳԱՐ

(էջ 162) Բնագրային աղբյուրներ՝ ՏՁ, ՄԺ:

Տպագրվում է ըստ ՄԺ—ի: Կատարված են հետևյալ ուղղումները.

Էջ 165, տող 4. Մժ-ի բնագրում՝ խոսեմ — ուղղված է ըստ նույն բնագրի վերջին մասի (տե՛ս էջ 172, տող 4)՝ խոսիմ։

Էջ 168, տող 34. ըստ ՏՁ-ի և Մժ-ի՝ Մարգարն էլ խոսք չասեց Թորոսիկի մասին — Բացահայտ անճշտություն է. ուղղել ենք՝ Մարգարն էլ խոսք չասեց որդու մասին։


Առաջին անգամ տպագրվել է 1927 թ. «Մթնաձոր» ժողովածվում1, հեղինակի կենդանության ժամանակ կրճատված տեղ է գտել դասագրքերում (ինչպես 1932 թ. «Դասագիրք լեզվի և գրականության։ 6-րդ տարի») ձեռնարկում, 1933-ին՝ «Լեզվի և գրականության դասագրքում», 6-րդ տարի)։ Այնուհետև մտել է հեղինակի երկերի 1955 թ. երևանյան հրատարակության մեջ, 1959 թ. տպվել է «Եղբայրության ընկուզենիները», ժողովածվում, 1964-ին Երկերի երկհատորյակի առաջին հատորում, 1969-ին «Ալպիական մանուշակ» ժողովածուի մեջ:

Տպարանային ձեռագիրը բաղկացած է 10 փոքրադիր (18,5×23) թերթերից.

———————————————

1 ժամանակի պարբերականներում նախնական հրապարակում գտնելու ուղղությամբ մեր կատարած որոնումներն անարդյունք մնացին։