Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/655

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պատմվածքը գրվել է 1931 թ., Երևանում․ մասամբ Նորքում, որ եղել է գրողի սիրելի հանգստավայրը։

«Բրուտի տղան» Բակունցի ինքնակենսագրական բնորոշ պատմվածքներից է: Առաջին դեմքով պատմողը թե՛ պատմվածքի հերոսներից է, թե միաժամանակ իրական հեղինակը։ Անդոն (կամ Անտոնը) Բակունցի հորեղբոր՝ բրուտ Ավագի թոռն է։ Նրա հայրը՝ Մուխանը (Միքայելը), նույնպես բրուտագործությամբ է զբաղվել։ Պատմվածքում Ավագի թոռը դարձել Է նրա որդին։ Բակունցն իր երկում ոչինչ չի ասում իր ու Անտոնի (Անդոյի) ազգակցության մասին։ Միաժամանակ հեղինակն իրականությունից չի շեղվում, երբ Անդոյին իր մանկության ընկերն է համարում։ Իրողություն է և այն, որ Անտոնը ուսումը թողել է կիսատ, Գորիսում աշխատել է որպես էլեկտրամոնտյոր, մասնակցել հեղափոխական շարժմանը: Այնուհետև, նա փոխադրվել է Բաքու, երկու անգամ ամուսնացել․ առաջին կնոջից ունեցել է մի դուստր, երկրորդից՝ երկու որդի։ Անտոնը մինչև վերջին տարիները բնակվում էր Բաքվում, մեկ-մեկ էլ այցելում Գորիս։

Պատմվածքում նկարագրված կամ հիշատակված բոլոր վայրերը իրական են. Դյունեյ թաղը, որի նկարագրությամբ սկսվում Է պատմվածքը, Գորիսի Շենի (Կյորեսի) գլխավոր արեգունի թաղամասն է եղել։ Շենի մեջ կամ նրա շրջակայքում խոյացող բրգաձև, երկարավուն ժայռերը՝ նկատի ունի հեղինակը, երբ գրում է. «Մառախուղի փեչերից ցցվում են պղնձագույն ժայռերի կոնուսները» կամ «Տերրասաձև բարձրանում են ժայռերը՝ մեկը մյուսից խոժոռ և ահռելի», ճշգրիտ նկարագրված են Շենից դեպի Գորիս (նոր կառուցված քաղաքը) գնացող ճանապարհը («Ձգվում է գետի եզերքով...» և այլն), Շենը քաղաքից բաժանող գետը՝ Վարարակնը, նրա վրա գցված կամուրջը, ջրաղացները («Ջրաղացները սահմանն են»), որոնցից հետո սկսվում է նորակառույց Գորիսը, ճշմարիտ են նկարագրված Շենից դեպի հնադարյան բրուտանոցները տանող ճանապարհները (ձմեռվա, գարնան), բրուտի քարանձավը, աշխատանքը նրանում։

Լաստի խութը Շենի թիկունքին վեր խոյացած ամենաբարձր ժայռն է Նեղը՝ Վարարակն գետի սահանքային մի հատվածը։ Այդ գետում ամռանը լողանում էին Շենի երեխաները, նրանց հետ նաև մանուկ Սանդրին (Ա. Բակունցը), ուստի այն նվիրական է հեղինակի համար («Ահա մեր գետը, մեր զուլալ գետը...»)։

Ճշգրիտ են արված նաև Գորիս քաղաքի նկարագրությունները. «քարափի գլխին նավթի պահեստն է»,— սա իրողություն է: Ճիշտ են հայոց եկեղեցու և ոսկեփայլ գմբեթով ռուսաց ժամի, քաղաքի՝ արևի տակ շողշողացող թիթեղյա կտուրների, Գորիսից դուրս եկող (Դեպի Սիսիան) խճուղու և մյուս նկարագրությունները։ Պատկերված է նաև Գորիսի հայոց ծխական դպրոցը, որտեղ սովորել են Բակունցն ու Անտոնը։

Իրականի համեմատ որոշ անուններ են փոփոխված։ Գորիս կատարած մեր ուղևորությունների ժամանակ չկարողացանք հայտնաբերել Շենի այն թաղամասը, որ Բակունցն անվանում է Հյումբաթի ձոր (այդ մասին տե՛ս համանուն պատմվածքի ծանոթագրություններում)։ Պատմվածքում հիշատակվող Դրնգան