Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/658

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատորում, 1959 թ` «Եղբայրության ընկուզենիները» ժողովածվում, 1964-ին` Երկերի աոաջին հատորում, 1969-ին` «Ալպիական մանուշակ» ժողովածուի մեջ։

1933 թվականից հետո պատմվածքի բոլոր վերատպությունները կատարվել են ըստ «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուի։

Պատմվածքի առաջին տարբերակը տպագրվում է այս հատորի Այլ խմբագրումներ բաժնում։

Գրվել է 1928 թ.։ Պատմվածքում պատկերված գյուղը Երիշենն է, մոտակա քաղաքը (կամ «գավառակային ավանը»), որտեղ կատարվում է ձիահավաքը, Գորիսը։ Հեղինակն օգտագործել է պատերազմի կապակցությամբ, 1915 թ. տեղի ունեցած ձիահավաքը և նրա հետ առնչված որոշ դեպքեր։ Ձիահավաքի օրը, ինչպես հիշում են տարեց գորիսեցիները, սանձակորույս մի ձի, հավաքատեղիից փախչելիս, ընկել է փշալարի վրա, որից ամբողջովին ճեղքվել է նրա որովայնը։ Այդ եղելությունը ևս օգտագործված է պատմվածքում։

ՊՐՈՎԻՆՑԻԱՅԻ ՄԱՅՐԱՄՈԻՏԸ
(էջ 310)

Բնագրային աղբյուր՝ ՍՑՍԺ: Ուղղում.

էջ 319, տող 25. ըստ ՍՑՍԺ-ի առտնի—ուղղված է՝ առտնին։

Առաջին անգամ տպագրվել է 1933 թ. «Սև ցելերի սերմնացանը ժողովածուի մեջ, 1955 թ. տեղ է գտել Երկերի երևանյան միհատորյակում և «Ամբողջական գործը» բեյրոլթյան ժողովածուի Ա հատորում, ինչպես և 1964-ին Երկերի աոաջին հատորում։

Գրված է 1932 թ.: Պատկերված է նույն ժամանակաշրջանի Երևանը։ Պատմվածքի գլխավոր «հերոսներից» է Աստաֆյանը, որ երկար ժամանակ եղել է Երևանի գլխավոր և ամենաբարեկարգ փողոցը: Երեկոյան Աստաֆյանը վեր էր ածվում քաղաքի գլխավոր զբոսավայրի։ Պատմվածքը գրվելու ժամանակ փողոցն արդեն վերանվանված էր Աբովյան, և Բակունցը գործածում է նաև այս անունը, բայց և ցույց է տալիս, որ դեռևս ավելի գործածական էր Աստաֆյանը: Իրական է նաև քաղաքում տրամվայի աոաջին գծի անցկացման վերաբերյալ ամբողջ ասվածը։ Պատմվածքում հիշատակված մյուս տեղանունները՝ Գետառ, Տպագրիչների փողոց, նույնպես իրական են։

Էջ 314, տողեր 11—12. երևելն արեգական անէանան աստեղունք—պետք է ճշտել՝ «Ի երևիլն արեգական…»: Կան նաև «Ի ծագելն արեգական խաարին աստեղք, «Ի ծագելն արեգական կորնչին աստեղք» (համապատասխանաբար նշանակում են՝ «Արեգակի երևալու ժամանակ աստղերը անէանում են», «Արեգակի ծագելու ժամանակ աստղերը խավարում են», «...աստղերը կորչում են»):

Էջ 315, տողեր 11—12. Կարելի է ենթադրել, որ նշանավոր պոետը Ե. Չարենցն է, իսկ մի այլ բանաստեղծը՝ Գ. Մահարին: