Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/659

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՍԵՎ ՑԵԼԵՐԻ ՍԵՐՄՆԱՑԱՆԸ

(էջ 327)

Բնագրային աղբյուրներ՝ ԽՀ 1933 սեպտ. 6, № 207, ՍՑՍԺ, ՍՑՍԳ:

Տպագրվում է ըստ ՍՑՍԺ-ի բնագրի: Կատարված են հետևյալ ուղղումները.

էջ 327, տող 2. ՍՑՍԺ-ի բնագրում չկա 1-ը—գրված է ըստ ԽՀ-ի և ՍՑՍԳ-ի բնագրերի:

Էջ 333, տող 15. Ըստ ԽՀ-ի, ՍՑՍԺ-ի և ՍՑՍԳ-ի՝ դռնակներով—ուղղված Է՝ դռնակով:

Էջ 335, տող 19. ՍՑՍԺ-ի բնագրում՝ այլասեռման—ուղղված է ըստ ԽՀ-ի բնագրի՝ այլասերման։


Առաջին անգամ տպագրվել է 1933 թ. սեպտեմբերի 6-ին, «Խորհրդային Հայաստան» օրաթերթում, ապա որոշ մշակումից հետո, նույն թվականին՝ «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուի մեջ։ 1934 թ. տպագրվել է «Հայ գրականության քրեստոմատիայում» (10-րդ դաս. համար), 1935-ին՝ «Հայաստանի գրողները տասնհինգամյակին» ժողովածուի մեջ (Երևան), իսկ 1936 թ. լույս է տեսել առանձին գրքույկով։ 1938 թ. պատմվածքը տեղ է գտել հեղինակի «Պատմվածքներ» ժողովածվում (Փարիզ), 1955-ին՝ Երկերի երևանյան հրատարակության մեջ և «Ամբողջական գործը» բեյրության ժողովածուի Ա հատորում, 1964 թ.՝ Երկերի առաջին հատորում, 1959 թ.՝ «Եղբայրության ընկուզենիները», 1969 թ.՝ «Ալպիական մանուշակ» ժողովածուներում։

Գրված է 1932 թ.։

Էջ 328, տող 26. աղբակեր սկարաբեյը (առաջին տարբերակում՝ աղբակիր սկարաբեյը)—լատիներեն scarabaeusա բառից: Հայերեն` աղբաբզեզ կամ կոյաբզեզ: Միջատների այս տեսակը հին Եգիպտոսում համարվում էր սրբազան, իբրև արևի աստվածության մի դրսևորում: Հեղինակի ակնարկը հին եգիպտացիների պատկերացման մասին («հավատում էին, թե նա է գլորում երկրագունդը, ինչպես այս կլոր աղբը») իրողություն է:

Էջ 329, տող 12. Հին Բաբելոն—Միջագետքի հնագույն պետություններից, որ ձևավորվել է մ. թ. ա. XIX դարում և գոյատևել մինչև VIII — VII դդ. (մ. թ. ա.): Ավելի ուշ՝ մ. թ. ա. VII դարի վերջում ստեղծվեց Նոր Բաբելոնի թագավորությունը, որը VI դարում (մ. թ. ա.) նվաճվեց պարսիկների կողմից:

Էջ 329, տող 12. Էլամների աշխարհը—ընդունված անվանաձևն է Էլամ։ Ասիայի հնագույն երկրներից և պետություններից, որ զբաղեցրել է արդի Երևանի հարավ-արևելյան մասը, գոյություն է ունեցել մ. թ. ա. 3-րդ հազարամյակից մինչև VII դարը: Ունեցել է բարձր քաղաքակրթություն, որ ժառանգել են իրանցիները:

Էջ 329, տող 13. Աղի լիճը—նկատի ունի Մեռյալ ծով կոչվող լիճը, որ գտնվում է Պաղեստինում (ունի 1 ք.կմ մակերես): Նրա ջրերում եղած աղի մեծ քանակի (260%) պատճառով կենդանական կյանք գոյություն չունի:

Էջ 329, տող 13. Միջագետք—երկու գետերի՝ Եփրատի և Տիգրիսի միջին ու ներքին հոսանքների միջև գտնվող տարածքը, որ եղել է մարդկային քաղաքակրթության հնագույն օրրաններից մեկը: Այժմ Իրաքի տարածքի մեջ է: