Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իհարկե, Մրոցը միայն այդ չէր ասում, և երեք հոգի չէին խոսում, եթե մեկը հարցներ նրանց Ծիրանի տափի մասին։ Վրա էին տալիս, իրար հրմշտկում, ամեն մեկն աշխատում էր առաջ ընկնել և չինովնիկին պատմել իր մտքինը, իր լսածը հաստատելու, որ Ծիրանի տափը Մրոցինն է։ Շատերն այնքան էին հեռու գնում, այնպես էին հորինում, որ մոտին կանգնած հարևանն էլ չէր հավատում նրա ասածին, բայց լռում էր, մտքում ծիծաղում, գլխով անում, որ չինովնիկը հավատա նրա ասածին։ Չէ՞ որ խոսքը Ծիրանի տափի մասին էր, գետի ափին բուսած մացառների, գյուղի սահմաններն էլ ավելի լայնացնելու մասին։

10 Բայց վեճը շատ խոսելը և բարձր կանչելը չէր որոշում։ Չինովնիկի գնալուց հետո Մրոցում շշուկով և շատ ծածուկ իրար մեջ հավաքում էին այն գումարը, որի մասին գիշերվա կերուխումի ժամանակ ակնարկել էր քաղաքից եկած «մեծավորը» և ավելացրել․

― Ձեր օգտի համար եմ ասում, դուք գիտեք, մենակ ինձ համար չեմ ուզում։

Չինովնիկը Միր էլ էր գնում։ Ներքի գյուղն աշխատում էր ավելի ճոխ ընդունել նրան, սրա-նրա տնից հավաքում էին հարմար իրեր, մի տնից մաքուր բարձ, մյուսից՝ գյուղի միակ լավ կարպետը, տունը զարդարում, հարսերի վրա բարկանում, որ փոշի չանեն, ապա, սենյակը սարքելուց, խոնարհ գլուխ տալիս եկվորին, ներս տանում։

10 Ոմանք եկողների ձիերն էին տեղավորում, գարի տալիս և խոնարհաբար ռամկի խեղճությամբ ժպտում մեծավորի պահակի առաջ, նրան էլ լավություն անում մտածելով, որ գուցե այդ էլ օգնի Ծիրանի տափի անվերջ վեճին։

Միրում էլ էին բարձր ձայնով կանչում, աղմկում։ Նրանք գիտեին, թե ինչ են ասել վերի գյուղում, հերքում