Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/660

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՆՁՐԵՎԸ ՇԱՐՔ

Բակունցի պատմվածքների երեք շարքերից այս վերջինը, իբրև առանձին գրքույկ «Անձրևը» վերնագրով լույս է տեսել 1935 թ. և ընդգրկում է 9 պատմվածք, որոնցից 8-ը նախապես հրապարակվել են «Խորհրդային Հայաստան» օրաթերթում, իսկ մեկը՝ «Սաբուն» այստեղ էր տեղափոխված «Մթնաձոր» շարքից: Տեղափոխության պատճառը գուցե և այն է եղել, որ «Սաբուն» «Մթնաձորի» միակ պատմվածքն է, որ, ըստ երևույթին, շատ էլ շի ներդաշնակվում այդ շարքի ընդհանուր «մթնոլորտին», մինչդեռ «Անձրևը» շարքում այն կարծես իր տեղում է՝ տարբեր ազգությունների պատկանող հերոսներ ունեցող այլ պատմվածքների կողքին («Զորերի լույսը», «Մի անգամ հոկտեմբերի 25-ին»)։ Ներկա հատորի մեջ «Սաբուն» դրված է իր նախկին շարքի մեջ (տե՜ս «Մթնաձոր» շարքի ծանոթագրությունը)։

«Անձրևը» ժողովածուի մեջ ևս (ինչպես «Սև ցելերի սերմնացանում») պատմվածքների վերջում կա գրության թվականը, բացի «Հյումբաթի ձոր» և «Մուրոյի «զրուց»-ը» երկերից:

1955 թվականին հեղինակի երկերի երևանյան հրատարակության մեջ «Անձրևը» շարքը տեղ գտավ առանց «Եվ բատրակը թույլ տվավ իրեն…» պատմվածքի։ Երկերի 1964 թ. երկհատորյակում շարքը տպագրվեց ամբողջությամբ՝ ըստ 1935 թ. կազմի:

ՀՅՈՒՄԲԱԹԻ ՁՈՐ
(էջ 341)

Բնագրային աղբյուրներ՝ ԽՀ 1926, դեկ. 26, № 298, ԱԺ:

Տպագրվում է ըստ ԱԺ—ի բնագրի: Կատարված են հետևյալ ուղղումները:

էջ 341, տողեր. 3, 17, էջ 343, տողեր 14 —15, էջ 345, տողեր 7—8, էջ 347, տող 1. Ըստ ԱԺ-ի բնագրի՝ Մահլուղղված է ըստ նույն բնագրում միևնույն բառի այլ գործածությունների՝ մահլա:

Էջ 343, տող 9, էջ 344, տող 25—26. Ըստ ԱԺ-ի՝ Մելիք Բախտամ—ուղղված է համաձայն

ԽՀ-ի բնագրի և ԱԺ-ի բնագրում եղած այլ գործածությունների (էջ 343, տող 4, էջ

344, տող 21, էջ 348, տող 19)՝ Մելիք-Բախտամ։

Աոաջին անգամ տպագրվել է 1926 թ. դեկտեմբերի 26-ին «Խորհրդային Հայաստան» լրագրում։ Ապա որոշ կրճատումներով տեղ է գտել դասագրքերի մեջ, ինչպես՝ 1929-ին «Կարմիր ուղի, հայերենի աշխատանքի քրեստոմատիայում», 1931-ին՝ «Նոր աշխարհ» դասագրքում (Ե տարի), 1932-ին՝ երկու դասագրքերում՝ «Դասագիրք լեզվի և գրականության, 5-րդ տարի» և «Դասագիրք լեզվի և գրականության. Դ տարի»: Լրջորեն վերամշակվելուց հետո 1935-ին տեղ է գտել «Անձրևը» ժողովածուի մեջ։ Այնուհետև, այդ վերջին խմբագրմամբ 1955 թ. տպագրվել է Երկերի միհատորյակում, «Ամբողջական գործը» բեյրության հրատարակության Ա հատորում, Երկերի 1964 թ. առաջին հատորի մեջ։