Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/662

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


«Հյումբաթի ձորում» նկարագրված է 1926 թվականի այն ժամանակաշրջանը, երբ որոշվել էր հին Շենից բնակչությունն ամբողջովին տեղափոխել գետի մյուս ափը, որտեղ օր-օրի մեծանում էր նոր Գորիսը: Ա. Բակունցն իր այս երկում ներկայացնում է այդ առիթով Շենում կայացած՝ նրա բնակիչների ժողովներից մեկը։

Հնադարյան Կյորեսի քարանձավային տները աստիճանաբար լքվեցին, Շենը լիովին ավերվեց: Միայն 1950-ական թվականներին այնտեղ նորից հայտնվեցին հատուկենտ բնակիչներ (Ղարաբաղից վերաբնակված), իսկ այժմ սկսել են Շենի տարածքն օգտագործել բնակելի նոր շենքեր կառուցելու նպատակով։ Բայց, իհարկե, հին Կյորեսը անդարձ անցել է պատմության գիրկը՝ իր գեղանիստ թաղամասերով, մարդկանցով, ավանդներով:


Էջ 343, տող 4 և հետո. Մելիք֊Բախտամ—Արցախ-Սյունիքի նշանավոր մելիքներից: 1781 թվականից Դիզակի իշխանը:

Էջ 343, տող 27. Քիրմանի շալ—Քիրման (Քերման) քաղաքը գտնվում է Պարսկաստանի հարավ-արևելքում, հայտնի է բարձրարվեստ գորգերի և շալերի արտադրանքով:

Էջ 344, տող 17. Մորոզով—Մորոզով եղբայրները արդյունաբերողներ էին, Ռուսաստանի տարբեր մասերում հիմնել էին մանածագործական գործարաններ, որոնց արտադրանքը աշխարհում հայտնի էր բարձր որակով:


ՏԻԳՐԱՆՈԻՀԻ

(էջ 349)

Բնագրային աղբյուրներ՝ ԽՀ, 1927, հունվ. 16, № 12, Աժ:

Տպագրվում է ըստ Աժ-ի բնագրի: Կատարված են հետևյալ ուղղումները.

Էջ 349, տողեր 2—6. ԱԺ-ում այս պարբերության մեջ ինչքան, քանի, երբ բառերի վրա հարցականներ են դրված, ԽՀ-ի տարբերակում՝ շեշտեր: Ուղղել ենք ըստ ԽՀ-ի տարբերակի:

Էջ 351, տող 18. ըստ Աժ-ի բնագրի՝ հանգստացնելու—ուղղված է ըստ ԽՀ-ի տարբերակի՝ հանգստանալու։

Էջ 351, տողեր 26—27. Աժ-ի բնագրում՝ հետևյալ խորհրդակցությունն անել—համարել ենք վրիպակ և ուղղել՝ հետևյալ խորհրդածությունն անել։

Էջ 352, տողեր 30—31. Ըստ ԽՀ-ի և Աժ-ի` «Գիշերս մահացավ նորածինը, առանց անուն դնելու»— ուղղված է ըստ նույն բնագրի վերջում եղած այդ նախադասության կրկնության` «Գիշերս մահացավ նորածինն առանցի անունը դնելու»։


Առաջին անգամ հրապարակվել է 1927 թ. հունվարի 16-ին, «Խորհրդային Հայաստան» օրաթերթում, ապա հեղինակային մշակմամբ 1935 թ. տեղ է գտել «Անձրևը» ժողովածուի մեջ, 1955-ին տպագրվել է հեղինակի Երկերի երևանյան